https://arm.sputniknews.ru/20250524/89311831.html
Կրթական քաղաքականության մեջ պետք է արտացոլվեն մեր ազգային իղձերը․Սողոմոնյան

Sputnik Արմենիա
Այսօրվա իշխանությունների առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարն ակտիվորեն տարածվում է, և ըստ դրա հեղինակների` «Իրական Հայաստանը» Հայաստանի Հանրապետությունն է և... 24.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-24T09:07+0400
2025-05-24T09:07+0400
2025-05-24T09:22+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/18/89311699_0:3:1036:586_1920x0_80_0_0_829eaa5abf7c3656e3998d8cf40dfb36.jpg
Կրթական քաղաքականության մեջ պետք է արտացոլվեն մեր ազգային իղձերը․Սողոմոնյան
Sputnik Արմենիա
Այսօրվա իշխանությունների առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարն ակտիվորեն տարածվում է, և ըստ դրա հեղինակների` «Իրական Հայաստանը» Հայաստանի Հանրապետությունն է և ոչ ավելին։ Պատմական Հայաստանի, Արցախի և նույնիսկ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին խոսելը իշխանության ներկայացուցիչների և նրանց հարող ուժերի կողմից արժանանում է քննադատության ու պատերազմի վտանգի մասին զգուշացումներով։
Համացանցում օրերս մի տեսնայութ էր հայտնվել, որում Արմավիրի մարզի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի կրտսեր դասարանների աշակերտները բեմադրել էին ներկայացում, որտեղ հատվածաբար հավաքում էին Հայաստանի քարտեզը` ստենդի վրա տեղադրելով Հանրապետության մարզերը պատկերող փազլները։ Երբ վերջում հերթը հասնում է Արցախի կտորին, երեխաները վարանում են այն փակցնել Հայաստանի կողքին և Արցախը, ինչպես հիմա է, մնում է Հայաստանից կտրված։
Այս տեսանյութն ուղեկցվել էր հիացական գրառումներով, սակայն Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը տարածելով տեսանյութը, ֆեյսբուքում գրել է` մեջբերում եմ. «Ու այ սենց «մի մատ երեխեքի» հոգեբանության ու ապագայի հետ են խաղում: Հույս ու նպատակ են ներշնչում, որ պիտի մեծանան ու հարևան երկրի սուվերեն տարածք գրավեն, բերեն կպցնեն մեր սուվերեն Հայաստանին՝ այսպիսով վտանգելով մեր սուվերեն երկրի ինքնիշխանությունը: Հերի՞ք չէ պոպուլիզմով ու ռոմանտիզմով համեմված կենացներով կերակրեք մարդկանց: Այո, այս տեսանյութը շատ դիտումներ ու տարածվածություն կունենա, այո, այս տեսանյութը շատ համախոհներ կունենա, այո, այս բեմականացումը շատ ծափահարություններ կստանա, որովհետև ինչպես այս մանկավարժը, այնպես էլ այս ծափահարող ծնողները նույն կենացներով մեծացած մարդիկ են: Հիմա կարող եք ինձ քննադատել ու շարունակել հայհոյել, բայց վստահ եմ, որ հոգու խորքում գոնե հասկանում եմ ասածիս ճշմարտացիությունը, ֆեյսբուքում գրել է քպ-ական պատգամավորը։
«Մեր կրթական քաղաքականության մեջ պետք է արտացոլվեն մեր ազգային իղձերը և պետական շահերի իրացումը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ԵՊՀ-ի նախկին դասախոս, հասարակական ակտիվիստ Մենուա Սողոմոնյանը։
Այսօրվա իշխանությունների առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարն ակտիվորեն տարածվում է, և ըստ դրա հեղինակների` «Իրական Հայաստանը» Հայաստանի Հանրապետությունն է և ոչ ավելին։ Պատմական Հայաստանի, Արցախի և նույնիսկ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին խոսելը իշխանության ներկայացուցիչների և նրանց հարող ուժերի կողմից արժանանում է քննադատության ու պատերազմի վտանգի մասին զգուշացումներով։Համացանցում օրերս մի տեսնայութ էր հայտնվել, որում Արմավիրի մարզի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի կրտսեր դասարանների աշակերտները բեմադրել էին ներկայացում, որտեղ հատվածաբար հավաքում էին Հայաստանի քարտեզը` ստենդի վրա տեղադրելով Հանրապետության մարզերը պատկերող փազլները։ Երբ վերջում հերթը հասնում է Արցախի կտորին, երեխաները վարանում են այն փակցնել Հայաստանի կողքին և Արցախը, ինչպես հիմա է, մնում է Հայաստանից կտրված։Այս տեսանյութն ուղեկցվել էր հիացական գրառումներով, սակայն Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը տարածելով տեսանյութը, ֆեյսբուքում գրել է` մեջբերում եմ. «Ու այ սենց «մի մատ երեխեքի» հոգեբանության ու ապագայի հետ են խաղում: Հույս ու նպատակ են ներշնչում, որ պիտի մեծանան ու հարևան երկրի սուվերեն տարածք գրավեն, բերեն կպցնեն մեր սուվերեն Հայաստանին՝ այսպիսով վտանգելով մեր սուվերեն երկրի ինքնիշխանությունը: Հերի՞ք չէ պոպուլիզմով ու ռոմանտիզմով համեմված կենացներով կերակրեք մարդկանց: Այո, այս տեսանյութը շատ դիտումներ ու տարածվածություն կունենա, այո, այս տեսանյութը շատ համախոհներ կունենա, այո, այս բեմականացումը շատ ծափահարություններ կստանա, որովհետև ինչպես այս մանկավարժը, այնպես էլ այս ծափահարող ծնողները նույն կենացներով մեծացած մարդիկ են: Հիմա կարող եք ինձ քննադատել ու շարունակել հայհոյել, բայց վստահ եմ, որ հոգու խորքում գոնե հասկանում եմ ասածիս ճշմարտացիությունը, ֆեյսբուքում գրել է քպ-ական պատգամավորը։«Մեր կրթական քաղաքականության մեջ պետք է արտացոլվեն մեր ազգային իղձերը և պետական շահերի իրացումը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ԵՊՀ-ի նախկին դասախոս, հասարակական ակտիվիստ Մենուա Սողոմոնյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/18/89311699_126:0:910:588_1920x0_80_0_0_43f381ab2da90ed3613eed5cb0c96d43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио