00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տասնյակ միլիարդների պատվերներ կան․Պուտինը՝ ռազմարդյունաբերության աշխատանքի մասին

Բաժանորդագրվել
Ռուսաստանը մտադիր է սպառազինությունների համաշխարհային շուկայում ամրապնդել դիրքերը։ ՌԴ նախագահը նշել է ռազմարդյունաբերական համալիրի առաջնահերթությունները`տեխնիկայի արդիականացում, բանակի տեխնոլոգիական թարմացում և հեռանկարային ուղղությունների վրա շեշտադրում:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Ռուսաստանը ռազմական արտադրանքի մատակարարման պատվերների լուրջ պորտֆել ունի, խոսքը տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն պահպանել, այլև ակտիվորեն ավելացնել արտահանման ծավալները՝ միաժամանակ ապահովելով բարձր որակ և հարակից ծառայությունների լայն շրջանակ:

«Պատվերների պորտֆելը լուրջ է, այն կազմում է տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Պետք է ակտիվորեն ավելացնել արտահանման ծավալները», - նշել է պետության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ռուսական սպառազինության պահանջարկը պահպանվում և աճում է՝ չնայած արտաքին քաղաքական սահմանափակումներին և համաշխարհային շուկայում կոշտ մրցակցությանը:
2023 թվականին ռուսական պաշտպանական ձեռնարկություններն ընդհանուր առմամբ կատարել են արտահանման պարտավորությունները։ Ռուսաստանը շարունակում է մնալ սպառազինությունների մատակարարման ծավալով համաշխարհային առաջատարների հնգյակում և բազմաթիվ ուղղություններով ունի ամուր դիրքեր։
ՌԴ նախագահի խոսքով՝ դա խոսում է հայրենական արտադրանքի հուսալիության, որակի և արդյունավետության մասին։
«Մեր արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել՝ հասկանալի է, թե ինչու», - հավելել է նա:
Ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը չի սահմանափակվում արտաքին շուկա արտահանմամբ: Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է, որ պաշտպանական-արդյունաբերական համալիրը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով:
«Եվ առաջնային խնդիրը մնում է նույնը՝ ՀՌԳ-ին մասնակցող զորամասերի և ստորաբաժանումների ապահովումը», — ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ ռազմական գործողությունների վարման ռուսական փորձը, ներառյալ մարտավարության փոփոխությունները և սպառազինության տեխնիկական կատարելագործումն ուշադիր ուսումնասիրվում է արտերկրում: Դա մեծացնում է ռուսական ռազմատեխնիկական մշակումների նկատմամբ հետաքրքրությունը՝ արտահանման համար բացելով լրացուցիչ հնարավորություններ։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ սպառազինության և տեխնիկայի նմուշների մեծ մասն այսօր ակտիվորեն արդիականացվում է: Դա հնարավոր է դարձել արդյունաբերության և մարտական ստորաբաժանումների միջև սերտ կապի շնորհիվ:
«Այդ փոխգործակցությունը զգալիորեն բարձրացնում է մարտավարատեխնիկական բնութագրերը՝ հեռահարությունը, ճշգրտությունը, հզորությունը, պաշտպանվածությունը»,-պարզաբանել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը պետք է դիտարկել ոչ միայն որպես արտահանման գործիք, այլև որպես ռուսական բանակի և նավատորմի տեխնոլոգիական նորացման միջոց: Այս առումով հատկապես կարևոր է ռազմարդյունաբերական համալիրի երկարաժամկետ պլանավորումը, պետական պատվերի և արտահանման պայմանագրերի առաջադրանքների հավասարակշռված կատարումը, կրկնակի նշանակության տեխնոլոգիաների զարգացումը և քաղաքացիական արտադրանքի թողարկման համար հիմքերի ստեղծումը:
«Պետք է երկարաժամկետ հեռանկարում հստակ պլանավորենք ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքը՝ ապահովելու ձեռնարկությունների կայուն ծանրաբեռնվածությունը, զարգացնելու տեխնոլոգիաները և դիվերսիֆիկացման համար հիմք պատրաստելու համար», - հայտարարել է ՌԴ նախագահը:
Նա առանձնակի ընդգծել է արտաքին շուկայում սպառազինությունների մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը։ Դրա համար, Պուտինի խոսքով, գործընկերներին պետք է առաջարկել ոչ միայն տեխնիկա, այլև ծառայությունների ընդլայնված շրջանակ՝ տեխնիկական սպասարկումից և արդիականացումից մինչև պահեստամասերի մատակարարում և կադրերի պատրաստում: Կարևոր ուղղություն է նաև հեռանկարային համակարգերի համատեղ զարգացումը։
«Պետք է հաշվի առնել սպառազինության շուկայի առանձնահատկությունները՝ առաջարկել ոչ թե պարզապես արտադրանք, այլ ծառայությունների ամբողջ համալիր», — ասել է նախագահը:
Առաջնահերթությունների թվում նա առանձնացրել է ռոբոտացված հարթակները, լազերային համակարգերը, արհեստական բանականության տեխնոլոգիաների հիման վրա կառուցված կապի և կառավարման միջոցները։ Նա ընդգծել է, որ հենց նման որոշումների հետևում է սպառազինությունների համաշխարհային շուկայի ապագան։
Ամփոփելով խոսքը՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության բոլոր ուղղություններով աճի զգալի ներուժ ունի: Տնտեսական, կազմակերպչական և տեխնոլոգիական ոլորտներում նախկինում ընդունված որոշումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը, և այժմ կարևոր է պահպանել այդ տեմպը:
Լրահոս
0