https://arm.sputniknews.ru/20250523/nvor-manramasner-en-hajtni-dardzel-590-000-dvolari-gvoghutjan-depqic--pastinfvo-89277320.html
Նոր մանրամասներ են հայտնի դարձել 590 000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո»
Նոր մանրամասներ են հայտնի դարձել 590 000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո»
Sputnik Արմենիա
Գողը քննիչի կեղծ անցագրով ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T13:55+0400
2025-05-23T13:55+0400
2025-05-23T13:55+0400
գողություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից կատարված առանձնապես խոշոր չափի գումար գողանալու գործով, հայտնում է «Փաստինֆոն»։Երեկ հայտնի էր դարձել, որ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։Նշվում է, որ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, հեռացել է։Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գողություն, հհ քննչական կոմիտե
գողություն, հհ քննչական կոմիտե
Նոր մանրամասներ են հայտնի դարձել 590 000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո»
Գողը քննիչի կեղծ անցագրով ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից կատարված առանձնապես խոշոր չափի գումար գողանալու գործով, հայտնում է «Փաստինֆոն»։
Երեկ հայտնի էր դարձել, որ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։
«Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո»,-գրում է պարբերականն ու հավելում, որ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։
Նշվում է, որ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, հեռացել է։
Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։