https://arm.sputniknews.ru/20250523/mvoskvan-patrast-e-ajakcel-erevani-ev-baqvi-mijev-khaghaghutjan-hamadzajnagri-stvoragrmany-lavrvov-89277947.html
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․ Լավրով
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․ Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստանի-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։ 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T13:58+0400
2025-05-23T13:58+0400
2025-05-23T14:08+0400
սերգեյ լավրով
հայ-ադրբեջանական
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89219822_0:67:1280:787_1920x0_80_0_0_659d14db95de2c666c847b246f3d24bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Ռուսաստանը հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Հարավռուսական պատմական հողերին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել գործընթացին։Հավելել է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստան- Ադրբեջան-Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։«Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել, եթե երկու կողմերն էլ շահագրգռված են դրանում»,- շեշտել է Լավրովը։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89219822_44:0:1181:853_1920x0_80_0_0_c546d755fe623998f9a6f37e64f57be7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հայ-ադրբեջանական, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
սերգեյ լավրով, հայ-ադրբեջանական, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․ Լավրով
13:58 23.05.2025 (Թարմացված է: 14:08 23.05.2025) ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստանի-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Ռուսաստանը հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Հարավռուսական պատմական հողերին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել գործընթացին։
«Պետք է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում նրանց այդ հարցում»,- նշել է նա։
Հավելել է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստան- Ադրբեջան-Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։
«Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել, եթե երկու կողմերն էլ շահագրգռված են դրանում»,- շեշտել է Լավրովը։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց,
թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի
Սահմանադրության փոփոխություն։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։