00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին ու հիշել իր չբեմադրված պիեսը

© Sputnik / Aram NersesyanԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2025
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանը կոչ է արել շրջանավարտներին շնորհակալություն հայտնել ուսուցիչներին` իրենց մեծ աշխատանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Այդ մասին ասված է շրջանավարտներին ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձում։
«Դպրոցը նաև դրա մասին է՝ ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք»,– կոչ է արել նախարարը։
Իր ուղերձի մեջ Անդրեասյանը հիշել է իր պատանեկությունը, երբ դպրոցն ավարտելիս մի պիես էր գրել իրենց դասարանի մասին՝ նկարագրելով դպրոցական կյանքի մի օրը, սակայն Վերջին զանգին այն չբեմադրվեց, քանի որ դա շատ անսովոր ընկալվեց։
«Իրականում Վերջին զանգը պետք է լիներ քառյակներ առ մեր ուսուցիչները՝ համեմված մի քանի երգով։ Մինչդեռ միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է։ Վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են՝ իրենց խորհուրդներով և ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով»,– նշել է նախարարը։
Նա կոչ է արել շրջանավարտներին շնորհակալություն հայտնել ուսուցիչներին` իրենց մեծ աշխատանքի համար. ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։
Անդրեասյանի կարծիքով` շրջանավարտների հույզերի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև ընկերները՝ միասին անցկացրած օրերի ջերմությամբ, որոնց այսօր պետք է ջերմ գրկել։
Նախարարը հիշեցրել է, որ շրջանավարտներին սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեն նրանք՝ իրենց մասնագիտությամբ և զբաղմունքով, ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։
«Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար»,– եզրափակել է ԿԳՄՍ նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցներում հնչելու է Վերջին զանգը: Ավարտական դասարաններում կանցկացվի «Վերջին դաս» միջոցառումը: Վերջին զանգը հնչելու է ավելի քան 1500 կրթական հաստատություններում ավելի քան 60 հազար շրջանավարտների համար։
Լրահոս
0