https://arm.sputniknews.ru/20250523/hajastani-gnats-arevmtjan-sparazinutjan-shurj-90-n-ogtagvortsman-entaka-che-karapetjan-89303158.html
Հայաստանի գնած արևմտյան սպառազինության շուրջ 90%-ն օգտագործման ենթակա չէ. Կարապետյան
Հայաստանի գնած արևմտյան սպառազինության շուրջ 90%-ն օգտագործման ենթակա չէ. Կարապետյան
Sputnik Արմենիա
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝ հանրապետության տնտեսությունը պատրաստ չէ արևմտյան արտադրության թանկարժեք արկերի ծախսերի։ 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T19:39+0400
2025-05-23T19:39+0400
2025-05-23T19:39+0400
հայաստան
զենք
արշակ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77298446_0:83:1600:983_1920x0_80_0_0_28fd1a2e7014f9d88deb404e46fab839.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Սպառազինության մոտ 90%-ը, որը Հայաստանը ձեռք է բերել արևմտյան երկրներից, օգտագործման ենթակա չէ, այդ թվում՝ տեխնիկական պատճառներով։ Մոսկվայում «Հայաստանի ներքին իրավիճակը և դրա ազդեցությունը երկրի միջազգային քաղաքականության վրա» ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։Նրա խոսքով՝ արևմտյան արկերի օգտագործումը շատ ավելի թանկ կարժենա, քան ռուսականները, իսկ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ նման ծախսերի։Հայաստանը պաշտպանական ոլորտում ակտիվ համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի հետ։ Երևանը սկսել է Փարիզից ռազմական օգնություն ստանալ 2023 թվականին։ Անցած տարվա փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնյուն Երևանում կայացած հանդիպման ժամանակ նախանշեցին պաշտպանական համագործակցության նոր ուղղությունները: 2024 թվականի հունիսին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:Դեկտեմբերին երկու երկրների ռազմական գերատեսչությունները ստորագրեցին հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77298446_90:0:1510:1065_1920x0_80_0_0_86ede5d15b40003feef2728d9118d888.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զենք, արշակ կարապետյան
հայաստան, զենք, արշակ կարապետյան
Հայաստանի գնած արևմտյան սպառազինության շուրջ 90%-ն օգտագործման ենթակա չէ. Կարապետյան
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝ հանրապետության տնտեսությունը պատրաստ չէ արևմտյան արտադրության թանկարժեք արկերի ծախսերի։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Սպառազինության մոտ 90%-ը, որը Հայաստանը ձեռք է բերել արևմտյան երկրներից, օգտագործման ենթակա չէ, այդ թվում՝ տեխնիկական պատճառներով։ Մոսկվայում «Հայաստանի ներքին իրավիճակը և դրա ազդեցությունը երկրի միջազգային քաղաքականության վրա» ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
«Իմ տեղեկություններով` այն ամենը, ինչ նրանք (իշխանությունները. խմբ.) գնել են, չեմ ուզում նշել երկրները, որպեսզի չնեղացնեմ նրանց, մոտ 90%-ը տարբեր պատճառներով ենթակա չէ օգտագործման։ Որոշները օգտագործման ենթակա չեն տեխնիկական պատճառներով: Գնել են հրետանային հրանոթ, իսկ դրանց համար արկեր՝ ոչ, քանի որ այնտեղ այլ չափանիշներ են», - ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արևմտյան արկերի օգտագործումը շատ ավելի թանկ կարժենա, քան ռուսականները, իսկ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ նման ծախսերի։
Հայաստանը պաշտպանական ոլորտում ակտիվ համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի հետ։ Երևանը սկսել է Փարիզից ռազմական օգնություն ստանալ 2023 թվականին։ Անցած տարվա փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնյուն Երևանում կայացած հանդիպման ժամանակ նախանշեցին պաշտպանական համագործակցության նոր ուղղությունները: 2024 թվականի հունիսին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար
Սեբաստիան Լեկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական
KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Դեկտեմբերին երկու երկրների ռազմական գերատեսչությունները ստորագրեցին հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը: