00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացիները չեն կորցրել Թրամփին հակառուսական ճամբար վերադարձնելու հույսը․ Լավրով

Բաժանորդագրվել
Մոսկվան ակնկալում է, որ ՌԴ քաղաքացիական օբյեկտների վրա ուկրաինական աննախադեպ հարձակումից հետո միջազգային արձագանք կլինի։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները, հայտարարել է, որ եվրոպական երկրների առաջնորդները չեն կորցրել ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփին հակառուսական ճամբար վերադարձնելու հույսը, սակայն նրանց չի հաջողվի պատասխանատվությունը դնել ուրիշի վրա: Լավրովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք չեն կորցրել հույսը, թե կկարողանան ամերիկյան որոշ շրջանակների օգտագործելով` Թրամփին ու նրա վարչակազմին հակառուսական ճամբար վերադարձնել և պատասխանատվությունը Միացյալ Նահանգների հետ կիսել։ Նրանք սիրում են խուսափել պատասխանատվությունից, բայց վստահ եմ, որ այս անգամ չի ստացվի»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Բրիտանիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն և ԵՄ ղեկավարությունը կրում են ՌԴ քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի հանցավոր հարձակման ամբողջ պատասխանատվությունը:
Լավրովը հիշեցրել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները ռազմական մատակարարումները շարունակելու մտադրություն են հայտնել Կիև կատարած վերջին այցերի ընթացքում:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ շաբաթվա սկզբից գրանցվել է ռազմական հատուկ գործողության գոտուց դուրս գտնվող օբյեկտների վրա արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ հարձակումների կտրուկ աճ: Մայիսի 20-23-ը ոչնչացվել է ուկրաինական ավելի քան 1100 անօդաչու սարք, հարձակումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ռուսաստանը Ուկրաինայի համար նախատեսված սպառազինության բոլոր բեռները դիտարկում է որպես օրինական թիրախներ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրների գործողությունները հանգեցնում են լարվածության աճի:
Կրեմլից ընդգծել են, որ Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը բարդացնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը:
Լրահոս
0