00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:31
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վստահ եմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը կփոխվի». Պապոյան

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2025
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
ԶԼՄ–ներն արդեն գրում են նոր կազմում չընդգրկվողների անունները։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է նոր վարչության ընտրությունների։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար և կուսակցության վարչության անդամ Գեւորգ Պապոյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ վարչության կազմը փոխվելու է։
ԶԼՄ–ներն օրերս գրել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս նպատակ չունի աշխատել Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Անդրանիկ Քոչարյանի հետ, թիրախում են նաև Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը` Նաիրի Սարգսյանը, որը Փաշինյանի օգնականն է եղել, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` սեպտեմբերի 20–ին կայանալիք համաժողովում ընտրական ցուցակ չի ձևավորվելու, այդ համաժողովում նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր, և, իհարկե, նոր վարչության ընտրություններ են լինելու: Ես վստահ եմ, որ վարչության կազմը ինչ-որ չափով կփոխվի»,– ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ առաջադրումների և ինքնառաջադրումների փուլը հունիսի 1–19–ին է լինելու։
Նախարարը խոսեց նաև ՔՊ վարչության` անցած ընտրություններում վերահաշվարկի արդյունքներում ստեղծված իրավիճակի մասին` պնդելով, թե նախորդ անգամ կեղծիքներ չեն եղել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին «Քաղաքացիական պայմանագրի» նոր վարչության ընտրություններից հետո սկանդալ ծագեց, ԶԼՄ-ները գրեցին, որ ընտրությունները կեղծվել են։ Վարչության խորհրդում ի սկզբանե չէին ընդգրկվել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և այլն։ Մի քանի օր անց, սակայն, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ձայների վերահաշվարկ է կատարվել, որի արդյունքում վարչության կազմից դուրս են եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրանց փոխարեն վարչության կազմում են Թորոսյանն ու Փամբուխչյանը։ Բացի այդ, Փաշինյանի օգտին ավելացվել է ևս 4 ձայն (սկզբում նա ուներ 941 ձայն, վերահաշվարկից հետո դարձավ 945):
Լրահոս
0