https://arm.sputniknews.ru/20250522/ukrainaji-zinvats-uzheri-harvatsy-kurski-marzi-lgvov-qaghaqin-viravvorvel-e-12-khaghagh-bnakich-89257059.html
Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Կուրսկի մարզի Լգով քաղաքին. վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ
Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Կուրսկի մարզի Լգով քաղաքին. վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ
Sputnik Արմենիա
Բոլոր տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ և սալջարդեր։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T22:00+0400
2025-05-22T22:00+0400
2025-05-22T22:03+0400
կուրսկ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
կիև
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89251667_0:229:960:769_1920x0_80_0_0_5cf82d4d39d1a591b5be325b1355d77b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ՌԴ Կուրսկի մարզի Լգով քաղաքին, տուժել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։Նա հավելել է, որ բոլոր տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ և սալջարդեր։«Փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլոր վիրավորներին այժմ տեղափոխում են Կուրսկի շրջանային հիվանդանոց։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության լրացուցիչ բրիգադներ», - հավելել է նա։Ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա, 1 բազմաբնակարան շենք, 2 առանձնատուն։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԶՈւ-ն այժմ լուծում է սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու խնդիրը: Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ակտիվորեն ճնշում են Ուկրաինայի զինված ուժերի կրակակետերը։ Նախագահը նաև հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում մշակել սահմանամերձ տարածաշրջանների, այդ թվում՝ Կուրսկի մարզի տուժած շրջանների համալիր վերականգնման ծրագիրը:
կուրսկ
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89251667_0:139:960:859_1920x0_80_0_0_cdf36a3af8070d9d2d79ca7a19185193.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, ռուսաստան, ուկրաինա, կիև, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
կուրսկ, ռուսաստան, ուկրաինա, կիև, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Կուրսկի մարզի Լգով քաղաքին. վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ
22:00 22.05.2025 (Թարմացված է: 22:03 22.05.2025) Բոլոր տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ և սալջարդեր։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ՌԴ Կուրսկի մարզի Լգով քաղաքին, տուժել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Լգով քաղաքով անցնող Կուրսկ-Ռիլսկ մայրուղուն. հարվածի հետևանքով, ցավոք, տուժել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 և 16 տարեկան 2 երեխա։ 13-ամյա երեխան ստացել է գոտկատեղի բեկորային վնասվածքներ, 16-ամյա պատանին՝ գանգուղեղային, ինչպես նաև ծոծրակի և ձախ ուսի վերք: Տուժածների թվում կան նաև 7 կին և 3 տղամարդ», -
տելեգրամյան ալիքում նշել է Խինշտեյնը։
Նա հավելել է, որ բոլոր տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ և սալջարդեր։
«Փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլոր վիրավորներին այժմ տեղափոխում են Կուրսկի շրջանային հիվանդանոց։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության լրացուցիչ բրիգադներ», - հավելել է նա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա, 1 բազմաբնակարան շենք, 2 առանձնատուն։
«Շենքերում ապակիներ են ջարդվել, վնասվել են ճակատային մասերը։ Օպերատիվ իրավիճակը կարգավորվելուն պես տեղում կաշխատեն վերանորոգման բրիգադները։ Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Իրավիճակն իմ անձնական վերահսկողության ներքո է», - ասել է Խինշտեյնը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԶՈւ-ն այժմ լուծում է սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու խնդիրը: Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ակտիվորեն ճնշում են Ուկրաինայի զինված ուժերի կրակակետերը։ Նախագահը նաև հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում մշակել սահմանամերձ տարածաշրջանների, այդ թվում՝ Կուրսկի մարզի տուժած շրջանների համալիր վերականգնման ծրագիրը: