https://arm.sputniknews.ru/20250522/turqian-aknkalum-e-vor-baqun-ev-erevany-khaghaghutjan-pajmanagir-kstvoragren-89259798.html
Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրեն
Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրեն
Sputnik Արմենիա
Խորհրդի նիստն անցկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T23:13+0400
2025-05-22T23:13+0400
2025-05-22T23:15+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86227623_0:60:3075:1790_1920x0_80_0_0_e3e9525c2303819468c98279f2e7daf2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիան ակնկալում է, որ քաղաքական պայմաններն այնպիսին կլինեն, որպեսզի Բաքուն և Երևանը կարողանան խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Թուրքիայի Անվտանգության խորհուրդը:Խորհրդի նիստն անցկացվել է այսօր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86227623_0:0:2732:2048_1920x0_80_0_0_52765586f02946bd14e66862f8f599cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրեն
23:13 22.05.2025 (Թարմացված է: 23:15 22.05.2025) Խորհրդի նիստն անցկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիան ակնկալում է, որ քաղաքական պայմաններն այնպիսին կլինեն, որպեսզի Բաքուն և Երևանը կարողանան խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Թուրքիայի Անվտանգության խորհուրդը:
Խորհրդի նիստն անցկացվել է այսօր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
«Նիստի մասնակիցները գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կրկին հայտարարել են, որ սպասում են վերջնական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որի արդյունքները ձեռնտու կլինեն տարածաշրջանի բոլոր կողմերին», - ասված է նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց,
թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի
Սահմանադրության փոփոխություն։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։