https://arm.sputniknews.ru/20250522/rd-zu-camaqajin-zvorqeri-nvor-hramanatary-standznel-e-pashtvony-89221829.html
ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի նոր հրամանատարը ստանձնել է պաշտոնը
ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի նոր հրամանատարը ստանձնել է պաշտոնը
Sputnik Արմենիա
2022 թվականին գեներալ Մորդվիչևը 8-րդ բանակի հրամանատարն էր և ղեկավարում էր բանակային ստորաբաժանումները Մարիուպոլի համար մարտերում։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T10:56+0400
2025-05-22T10:56+0400
2025-05-22T11:00+0400
ռուսաստան
պաշտոն
հրամանատար
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89220295_0:0:1000:563_1920x0_80_0_0_001aba729cb5aeaf49410ecc56f6bf4d.jpg
ԵՐԵՎԱՆ, մայիսի 21 – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի նոր գլխավոր հրամանատար, Ռուսաստանի հերոս Անդրեյ Մորդվիչևը պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները։Ինչպես հաղորդում է «Красная звезда» («Կարմիր աստղ») թերթը, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հանդիսավոր արարողության ընթացքում գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևին է հանձնել գլխավոր հրամանատարի դրոշը։Ներկայացնելով նոր գլխավոր հրամանատարին՝ Բելոուսովն ընդգծել է, որ Մորդվիչևը զգալի մարտական փորձ ունի և կշարունակի բարեխղճորեն կատարել իր պարտականությունները:Գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևը մայիսի 15-ին է նշանակվել ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար: Զորահրամանատարը մարտական զգալի փորձ ունի։ 2022 թվականին նա ղեկավարել է Մարիուպոլի ազատագրման գործողությունը։ 2023 թվականին Մորդվիչևն ընդունել է Կենտրոնական ռազմական շրջանի և «Կենտրոն» զորախմբավորման հրամանատարությունը, նրա ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են Դոնբասի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Ավդևկայի, Օչերետինոյի, Սելիդովոյի, Ուկրաինսկի և Կուրախովոյի ազատագրման գործողությունները։Մորդվիչևը Ռուսաստանի հերոսի կոչում ունի, պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու, Ժուկովի, Խիզախության, «Ռազմական արժանիքների համար» շքանշաններով, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի և Սուվորովի մեդալներով։Ռուսաստանի օդային տարածքում գիշերը խոցվել է 105 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89220295_53:0:944:668_1920x0_80_0_0_1f19f41f95e195e06f5f3d43be53c8f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պաշտոն, հրամանատար, դոնբաս
ռուսաստան, պաշտոն, հրամանատար, դոնբաս
ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի նոր հրամանատարը ստանձնել է պաշտոնը
10:56 22.05.2025 (Թարմացված է: 11:00 22.05.2025) 2022 թվականին գեներալ Մորդվիչևը 8-րդ բանակի հրամանատարն էր և ղեկավարում էր բանակային ստորաբաժանումները Մարիուպոլի համար մարտերում։
ԵՐԵՎԱՆ, մայիսի 21 – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի նոր գլխավոր հրամանատար, Ռուսաստանի հերոս Անդրեյ Մորդվիչևը պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները։
Ինչպես հաղորդում է «Красная звезда» («Կարմիր աստղ») թերթը, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հանդիսավոր արարողության ընթացքում գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևին է հանձնել գլխավոր հրամանատարի դրոշը։
Ներկայացնելով նոր գլխավոր հրամանատարին՝ Բելոուսովն ընդգծել է, որ Մորդվիչևը զգալի մարտական փորձ ունի և կշարունակի բարեխղճորեն կատարել իր պարտականությունները:
Գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևը մայիսի 15-ին է նշանակվել ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար: Զորահրամանատարը մարտական զգալի փորձ ունի։ 2022 թվականին նա ղեկավարել է Մարիուպոլի ազատագրման գործողությունը։ 2023 թվականին Մորդվիչևն ընդունել է Կենտրոնական ռազմական շրջանի և «Կենտրոն» զորախմբավորման հրամանատարությունը, նրա ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են Դոնբասի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Ավդևկայի, Օչերետինոյի, Սելիդովոյի, Ուկրաինսկի և Կուրախովոյի ազատագրման գործողությունները։
Մորդվիչևը Ռուսաստանի հերոսի կոչում ունի, պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու, Ժուկովի, Խիզախության, «Ռազմական արժանիքների համար» շքանշաններով, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի և Սուվորովի մեդալներով։