https://arm.sputniknews.ru/20250522/qnnchakan-kvomiteic-katarvats-gvoghutjan-depqvov-qreakan-varujt-e-harucvel-ka-dzerbakalvats-89259480.html
Քննչական կոմիտեից կատարված գողության դեպքով քրեական վարույթ է հարուցվել, կա ձերբակալված
Քննչական կոմիտեից կատարված գողության դեպքով քրեական վարույթ է հարուցվել, կա ձերբակալված
Sputnik Արմենիա
Նախաքննությունը շարունակվում է։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T23:05+0400
2025-05-22T23:05+0400
2025-05-22T23:16+0400
հհ քննչական կոմիտե
գողություն
հակակոռուպցիոն կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Քննչական կոմիտեից կատարված գողության դեպքով քրեական վարույթ է հարուցվել, կա ձերբակալված։ Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Այսօր ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՀՀ քննչական կոմիտեում. Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից (Դեղատան փողոց, 3-խմբ.) հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։«ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ»,–ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, գողություն, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ
հհ քննչական կոմիտե, գողություն, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ
Քննչական կոմիտեից կատարված գողության դեպքով քրեական վարույթ է հարուցվել, կա ձերբակալված
23:05 22.05.2025 (Թարմացված է: 23:16 22.05.2025) Նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Քննչական կոմիտեից կատարված գողության դեպքով քրեական վարույթ է հարուցվել, կա ձերբակալված։ Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ նախորդ գիշեր
աննախադեպ գողություն է արձանագրվել ՀՀ քննչական կոմիտեում. Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից (Դեղատան փողոց, 3-խմբ.) հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։
«ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ»,–ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։