https://arm.sputniknews.ru/20250522/irany-gvortsaran-e-karucel-armavirum-shutvov-kgvortsarkvi-amranneri-artadrman-hvosqagitsy-89234504.html
Իրանը գործարան է կառուցել Արմավիրում. շուտով կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը
Իրանը գործարան է կառուցել Արմավիրում. շուտով կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը
Sputnik Արմենիա
Արդեն ավելի քանի 300 իրանական ընկերություններ են գրանցվել ՀՀ–ում և ներդրումներ իրականացրել տարբեր ոլորտներում։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T15:10+0400
2025-05-22T15:10+0400
2025-05-22T15:25+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
մեհդի սոբհանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89232800_0:0:1600:901_1920x0_80_0_0_282d6ba882fba844a21e6a4131e2ebe7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իրանական ընկերությունը Հայաստանում պողպատե ամրանների արտադրության գործարան է կառուցել: Ագարակում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։Անդրադառնալով հայ–իրանական տնտեսական կապերին և պատասխանելով հարցին, թե որքանով է իրանական ընկերություններին ձեռնտու ներդրումներ անել փոքրիկ Հայաստանում` դեսպանը նշեց, որ արդեն ավելի քանի 300 իրանական ընկերություններ գրանցվել են ՀՀ–ում և ներդրումներ են իրականացրել տարբեր ոլորտներում։Իրանական ընկերության աջակցությամբ է կառուցվում նաև Քաջարան-Ագարակ 32 կմ–անոց մայրուղին, որը անցման ժամանակահատվածը 1 ժամ 20 րոպեից կդարձնի 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մ–ից կդառնա 17 մետր։Սոբհանիի խոսքով` այս ճանապարհը կնվազեցնի վտանգները։«Այս ամենը բխում է 2 երկրների շահերից, փոխադարձ շահեր ենք ակնկալում, այս շինարարական նախագծերը նպաստում եմ բեռնափոխադրումների, տնտեսության աճին»,– նշեց նա։Խոսելով Մեղրիի ազատ տնտեսական գոտին չգործարկելու մասին` Մեհդի Սոբհանին նշեց, որ պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է։ Իրանական կողմը բանակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի կարողանան այդ ծրագիրն իրագործել։ Հայ–իրանական հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ․ Իրանի դեսպան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89232800_0:0:1600:1201_1920x0_80_0_0_f465d7280d9ac6c8e83136e6c26be4b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մեհդի սոբհանի
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մեհդի սոբհանի
Իրանը գործարան է կառուցել Արմավիրում. շուտով կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը
15:10 22.05.2025 (Թարմացված է: 15:25 22.05.2025) Արդեն ավելի քանի 300 իրանական ընկերություններ են գրանցվել ՀՀ–ում և ներդրումներ իրականացրել տարբեր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իրանական ընկերությունը
Հայաստանում պողպատե ամրանների արտադրության գործարան է կառուցել: Ագարակում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
Անդրադառնալով հայ–իրանական տնտեսական կապերին և պատասխանելով հարցին, թե որքանով է իրանական ընկերություններին ձեռնտու ներդրումներ անել փոքրիկ Հայաստանում` դեսպանը նշեց, որ արդեն ավելի քանի 300 իրանական ընկերություններ գրանցվել են ՀՀ–ում և ներդրումներ են իրականացրել տարբեր ոլորտներում։
«Հենց հիմա Արմավիր քաղաքում ունենք ընկերություն, որը գործարան է հիմնել, և շուտով կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը»,–ասաց դեսպանը։
Իրանական ընկերության աջակցությամբ է կառուցվում նաև Քաջարան-Ագարակ 32 կմ–անոց մայրուղին, որը անցման ժամանակահատվածը 1 ժամ 20 րոպեից կդարձնի 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մ–ից կդառնա 17 մետր։
Սոբհանիի խոսքով` այս ճանապարհը կնվազեցնի վտանգները։
«Այս ամենը բխում է 2 երկրների շահերից, փոխադարձ շահեր ենք ակնկալում, այս շինարարական նախագծերը նպաստում եմ բեռնափոխադրումների, տնտեսության աճին»,– նշեց նա։
Խոսելով Մեղրիի ազատ տնտեսական գոտին չգործարկելու մասին` Մեհդի Սոբհանին նշեց, որ պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է։ Իրանական կողմը բանակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի կարողանան այդ ծրագիրն իրագործել։