00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

© Photo : Social media of Hakob SimidyanԸնձառյուծ
Ընձառյուծ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2025
Ընձառյուծ
Բաժանորդագրվել
Դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա համատեղ հետազոտություններ և մոնիտորինգ իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ–ն կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Դաշինքին միանալը կհանդիսանա որպես լայն հնարավորություն ընձառյուծի, այլ կատվազգիների պահպանման գործողությունների ծրագրի իրականացման, նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաև մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչների պահպանման և թվաքանակի ավելացման հարցում»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը, համատեղ հետազոտություններ և մոնիտորինգ իրականացնել, խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրել և կատարելագործել խոշոր կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումները։
Հայաստանում կարելի է ընձառյուծի կամ եղջերուի «հայր» և «մայր» դառնալ
Այժմ Հայաստանում ընձառյուծի շուրջ 10 առանձնյակ կա, իսկ նրանց համար կեր հանդիսացող կենդանատեսակների թիվն աճել է 1000-ից մինչև 3000-ի։
Ըստ կառավարության ներկայացրած տվյալների` Հայաստանում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակներ, ինչպիսիք են լուսանը, Եվրոպական անտառակատուն և մանուլը։ Վերջին երկուսը գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:
Դաշինքին միանալու նպատակահարմարությունը կարևոր է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը 2024 թ. Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է որպես հաջորդ՝ 17-րդ համաժողովը 2026 թվականին հյուրընկալող երկիր։
Նշենք, որ Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքը Հնդկաստանի նախաձեռնությունն է։
Խոսրովի անտառում զբոսնող ընձառյուծը. տեսախցիկները հազվագյուտ տեսարան են ֆիքսել
Լրահոս
0