https://arm.sputniknews.ru/20250522/hhn-5-tarum-odi-aghtvotvatsutjan-mvonitvoringi-16-kajan-dzerq-kberi-89225402.html
ՀՀ–ն 5 տարում օդի աղտոտվածության մոնիտորինգի 16 կայան ձեռք կբերի
ՀՀ–ն 5 տարում օդի աղտոտվածության մոնիտորինգի 16 կայան ձեռք կբերի
Sputnik Արմենիա
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը վստահեցրեց, որ Երևանում կմեծացվեն կանաչ տարածքները։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T12:45+0400
2025-05-22T12:45+0400
2025-05-22T12:46+0400
հայաստան
օդի աղտոտվածություն
կայան
հակոբ սիմիդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44091660_0:181:960:721_1920x0_80_0_0_c76dce64f33b25259d6b1b57c69dbfd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանը 5 տարում օդի աղտոտվածության մոնիտորինգի 16 կայան ձեռք կբերի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ներկայացնելով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025–2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, նշեց, որ 2024 թ. նախարարությունը պետական բյուջեի գումարներով արդեն 2 շարժական դիտակայան է ձեռք բերել, որոնք Երևանում տեղադրման փուլում են։Նրա խոսքով` առաջիկա 5 տարիներին ՀՀ–ում օդի աղտոտվածության մոնիթորինգի 14 անշարժ կայան ձեռք կբերվի։Նա տեղեկացրեց, որ ևս 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերեն, որոնք արտակարգ դրության դեպքում պետք է տեղակայվեն այդ հատվածում և մոնիտորինգ իրականացնեն։Բացի այդ, Սիմիդյանը խոսեց նախարարության առաջիկա ծրագրերի մասին, ըստ որոնց` կվերազինեն քիմիական լաբորատորիան, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների ավելի ճշգրիտ տվյալներ կարող են ձեռք բերել։Նրա խոսքով` հիմնվելու է ռեֆերենս լաբորատորիա, որը հնարավորություն կտա մոնիտորինգի գործիքների ճշգրտությունը հասկանալ, քանի որ նախարարությունը Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ տարբեր միջոցներով տվյալներ է ստանում, որոնք գործածության մեջ միջազգային ստանդարտներով հաստատված չեն։«Մենք օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու, ըստ որի` շինհրապարակներում և հանքարդյունաբերության տնտեսվարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորում կմտցնենք, որի արդյունքում փոշու արտանետման նվազում կունենանք»,– վստահեցրեց նախարարը։Սիմիդյանի խոսքով` կլինեն նաև վարչարարության որոշակի խստացումներ, կմեծացվեն Երևանում կանաչ տարածքները։ Նախարարության տվյալներով` շուրջ 41 հա նոր կանաչ տարածքների ավելացման անհրաժեշտություն կա Երևանում։Օդի աղտոտվածությունը միշտ փակ թեմա է եղել․ մասնագետը՝ առողջական հնարավոր խնդիրների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44091660_0:1:960:721_1920x0_80_0_0_67782c516e894b103900076f41df2212.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օդի աղտոտվածություն, կայան, հակոբ սիմիդյան
հայաստան, օդի աղտոտվածություն, կայան, հակոբ սիմիդյան
ՀՀ–ն 5 տարում օդի աղտոտվածության մոնիտորինգի 16 կայան ձեռք կբերի
12:45 22.05.2025 (Թարմացված է: 12:46 22.05.2025) ՀՀ շրջակա միջավայրի նախարարը վստահեցրեց, որ Երևանում կմեծացվեն կանաչ տարածքները։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանը 5 տարում օդի աղտոտվածության մոնիտորինգի 16 կայան ձեռք կբերի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ներկայացնելով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025–2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, նշեց, որ 2024 թ. նախարարությունը պետական բյուջեի գումարներով արդեն 2 շարժական դիտակայան է ձեռք բերել, որոնք Երևանում տեղադրման փուլում են։
Նրա խոսքով` առաջիկա 5 տարիներին ՀՀ–ում օդի աղտոտվածության մոնիթորինգի 14 անշարժ կայան ձեռք կբերվի։
«Միայն Երևանի համար անհրաժեշտ է 6 դիտակայան, որոնցից 2–ն, ինչպես նշեցի, արդեն տեղադրվում են, և հույս ունենք` 2026 թվականի սկզբին ևս 3–ը ձեռք կբերենք։ Այդ ուղղությամբ մեր միջազգային գործընկերների հետ հիմա աշխատում ենք։ Կմնա մեկ կայանքի ձեռքբերման հարցը»,– ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ ևս 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերեն, որոնք արտակարգ դրության դեպքում պետք է տեղակայվեն այդ հատվածում և մոնիտորինգ իրականացնեն։
Բացի այդ, Սիմիդյանը խոսեց նախարարության առաջիկա ծրագրերի մասին, ըստ որոնց` կվերազինեն քիմիական լաբորատորիան, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների ավելի ճշգրիտ տվյալներ կարող են ձեռք բերել։
Նրա խոսքով` հիմնվելու է ռեֆերենս լաբորատորիա, որը հնարավորություն կտա մոնիտորինգի գործիքների ճշգրտությունը հասկանալ, քանի որ նախարարությունը Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ տարբեր միջոցներով տվյալներ է ստանում, որոնք գործածության մեջ միջազգային ստանդարտներով հաստատված չեն։
«Մենք օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու, ըստ որի` շինհրապարակներում և հանքարդյունաբերության տնտեսվարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորում կմտցնենք, որի արդյունքում փոշու արտանետման նվազում կունենանք»,– վստահեցրեց նախարարը։
Սիմիդյանի խոսքով` կլինեն նաև վարչարարության որոշակի խստացումներ, կմեծացվեն Երևանում կանաչ տարածքները։ Նախարարության տվյալներով` շուրջ 41 հա նոր կանաչ տարածքների ավելացման անհրաժեշտություն կա Երևանում։