https://arm.sputniknews.ru/20250522/erevanum-pargevatrvel-en-haghtanaki-orva-sharadrutjunneri-mrcujti-haghtvoghnery-89259985.html
Երևանում պարգևատրվել են Հաղթանակի օրվա շարադրությունների մրցույթի հաղթողները
Երևանում պարգևատրվել են Հաղթանակի օրվա շարադրությունների մրցույթի հաղթողները
Sputnik Արմենիա
Լավագույն շարադրությունները կտպագրվեն առանձին ժողովածուով և կներկայացվեն թեմատիկ միջոցառումների ժամանակ: 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T23:28+0400
2025-05-22T23:28+0400
2025-05-22T23:28+0400
մրցույթ
շարադրություն
հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
երևան
մրցանակ
մրցանակաբաշխություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89252645_0:25:1280:745_1920x0_80_0_0_113961099effe765b1946dae7b496678.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Երևանում պարգևատրվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ «Հերոսները չեն մահանում» շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթողները:Հաղթանակի օրվան նվիրված շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունըԻնչպես հաղորդում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ ներկայացվել է 7-12-րդ դասարանների դպրոցականների մոտ 100 շարադրություն Երևանից, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերից: Շարադրությունները բացահայտում են հայ ժողովրդի ներդրումը ընդհանուր հաղթանակի մեջ, պատմում նախնիների ճակատագրերի մասին։Հատուկ ուշադրության է արժանացել Պուշկինի անվան դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Մաթևոսյանի շարադրությունը, որտեղ նա պատմել է իր մեծ պապի՝ պատերազմի բովով անցած զինվորական թղթակից Արամայիս Մնացականյանի մասին։ Վիկտորյային նրա մասին պատմել է իր տատիկը։Յուրաքանչյուր տարիքային խմբում ընտրվել են 5-ական հաղթողներ՝ ավագ և միջին դասարանների աշակերտներ, ովքեր կարողացել են ոչ միայն փաստերը փոխանցել, այլև իրենց աշխատանքներում ներդնել ընտանիքի ոգին, հույզերն ու հիշողությունը:«Ես հասկացա, որ հաղթանակը ոչ թե դասագրքերի մեջ գրված ինչ-որ հեռավոր բան է, այլ իմ անձնական պատմության մի մասը։ Կարծում եմ՝ նման մրցույթները երիտասարդներին օգնում են կապ հաստատել անցյալի հետ և հասկանալ, թե ինչի համար են պայքարել մեր նախապապերը», – ասել է մրցույթի հաղթող, «Ուսմունք» դպրոցի աշակերտ Տիգրան Մկրտչյանը։Լավագույն շարադրությունները կտպագրվեն առանձին ժողովածուով և կներկայացվեն թեմատիկ միջոցառումներին: Յուրաքանչյուր մասնակից ստացել է հուշամեդալ և նվերներ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89252645_0:0:1280:960_1920x0_80_0_0_6a77f6b8d9d3c263d676cc17790a3108.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցույթ, շարադրություն, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, երևան, մրցանակ, մրցանակաբաշխություն
մրցույթ, շարադրություն, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, երևան, մրցանակ, մրցանակաբաշխություն
Երևանում պարգևատրվել են Հաղթանակի օրվա շարադրությունների մրցույթի հաղթողները
Լավագույն շարադրությունները կտպագրվեն առանձին ժողովածուով և կներկայացվեն թեմատիկ միջոցառումների ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Երևանում պարգևատրվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ «Հերոսները չեն մահանում» շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթողները:
Հաղթանակի օրվան նվիրված շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ ներկայացվել է 7-12-րդ դասարանների դպրոցականների մոտ 100 շարադրություն Երևանից, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերից: Շարադրությունները բացահայտում են հայ ժողովրդի ներդրումը ընդհանուր հաղթանակի մեջ, պատմում նախնիների ճակատագրերի մասին։
«Գուցե այս շարադրությունների շնորհիվ Հաղթանակի տոնի նկատմամբ վերաբերմունքը դառնա ավելի անձնական, գիտակցված։ Քանի դեռ մենք հիշում ենք այս անունները, նրանք ողջ են: Մեր առաքելությունն է պահպանել այդ հիշողությունը և փոխանցել սերնդեսերունդ։ Եվ դուք դա արդեն արել եք՝ պարզապես մասնակցելով մրցույթին»,-նշել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան։
Հատուկ ուշադրության է արժանացել Պուշկինի անվան դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Մաթևոսյանի շարադրությունը, որտեղ նա պատմել է իր մեծ պապի՝ պատերազմի բովով անցած զինվորական թղթակից Արամայիս Մնացականյանի մասին։ Վիկտորյային նրա մասին պատմել է իր տատիկը։
Յուրաքանչյուր տարիքային խմբում ընտրվել են 5-ական հաղթողներ՝ ավագ և միջին դասարանների աշակերտներ, ովքեր կարողացել են ոչ միայն փաստերը փոխանցել, այլև իրենց աշխատանքներում ներդնել ընտանիքի ոգին, հույզերն ու հիշողությունը:
«Ես հասկացա, որ հաղթանակը ոչ թե դասագրքերի մեջ գրված ինչ-որ հեռավոր բան է, այլ իմ անձնական պատմության մի մասը։ Կարծում եմ՝ նման մրցույթները երիտասարդներին օգնում են կապ հաստատել անցյալի հետ և հասկանալ, թե ինչի համար են պայքարել մեր նախապապերը», – ասել է մրցույթի հաղթող, «Ուսմունք» դպրոցի աշակերտ Տիգրան Մկրտչյանը։
Լավագույն շարադրությունները կտպագրվեն առանձին ժողովածուով և կներկայացվեն թեմատիկ միջոցառումներին: Յուրաքանչյուր մասնակից ստացել է հուշամեդալ և նվերներ: