https://arm.sputniknews.ru/20250522/erdvoghany-hajtararel-e-vor-mtadir-che-krkin-arajadrvel-nakhagahi-pashtvonum-89250652.html
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
Էրդողանի կուսակցությունն աշխատանքներ է տանում նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստման ուղղությամբ։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T20:09+0400
2025-05-22T20:09+0400
2025-05-22T20:55+0400
ռեջեփ թայիփ էրդողան
նախագահ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/82008972_0:0:1279:719_1920x0_80_0_0_0781c34182329e91151b714d53011d42.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Այս մասին նա ասել է Հունգարիայից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում։Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ անհրաժեշտ է Սահմանադրություն, որն առաջարկում են քաղաքացիական անձինք, այլ ոչ թե դավադիրները, և իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աշխատանքներ է տանում նոր մայր օրենքի նախագծի նախապատրաստման ուղղությամբ:Նա նաև ընդդիմությանն է կոչ արել միանալ այդ աշխատանքին՝ ձևավորել հանձնաժողով և միասին ստեղծել քաղաքացիական սահմանադրություն:Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարողացել ստանալ Արևմուտքի աջակցությունըԱնդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության կոչերին` Էրդողանը նշել է, որ ո՛չ արտահերթ, ո՛չ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա:Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելն ավելի վաղ նշել էր, որ եթե մի շարք պատճառներով թափուր մնացած պատգամավորական աթոռների թիվը գերազանցի 30-ը, ապա ընտրություններն անխուսափելի են: Ներկայում թափուր է 8 պատգամավորական տեղ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/82008972_124:0:1261:853_1920x0_80_0_0_40f7cd7bdc45a10b4e2571296467c1fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան, նախագահ, թուրքիա
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
20:09 22.05.2025 (Թարմացված է: 20:55 22.05.2025) Էրդողանի կուսակցությունն աշխատանքներ է տանում նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Այս մասին նա ասել է Հունգարիայից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ ընտրություններում կրկին առաջադրվել։ Մեզ հետաքրքրում է միայն այն երկրի հեղինակության բարձրացումը: Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք մի նոր դարաշրջանում. նման արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ-որ բանի հասնել այնպիսի Սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում՝ պետական հեղաշրջման պայմաններում, և որը շարունակում է պահպանել խռովության մտածելակերպը»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ անհրաժեշտ է Սահմանադրություն, որն առաջարկում են քաղաքացիական անձինք, այլ ոչ թե դավադիրները, և իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աշխատանքներ է տանում նոր մայր օրենքի նախագծի նախապատրաստման ուղղությամբ:
Նա նաև ընդդիմությանն է կոչ արել միանալ այդ աշխատանքին՝ ձևավորել հանձնաժողով և միասին ստեղծել քաղաքացիական սահմանադրություն:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության կոչերին` Էրդողանը նշել է, որ ո՛չ արտահերթ, ո՛չ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելն ավելի վաղ նշել էր, որ եթե մի շարք պատճառներով թափուր մնացած պատգամավորական աթոռների թիվը գերազանցի 30-ը, ապա ընտրություններն անխուսափելի են: Ներկայում թափուր է 8 պատգամավորական տեղ։