https://arm.sputniknews.ru/20250522/entadrum-em-harcy-lutsvats-e-papvojany-rusali-artahanman-khndirneri-masin-89228586.html
Ենթադրում եմ` հարցը լուծված է. Պապոյանը՝ «Ռուսալի» արտահանման խնդիրների մասին
Ենթադրում եմ` հարցը լուծված է. Պապոյանը՝ «Ռուսալի» արտահանման խնդիրների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ինքն է օգնել կազմակերպելու «Ռուսալի» ներկայացուցիչների և Վրաստանի փոխվարչապետի հանդիպումը։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T13:47+0400
2025-05-22T13:47+0400
2025-05-22T13:47+0400
արմենալ
փայլաթիթեղ
վրաստանի հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/25/93/259356_0:53:1024:629_1920x0_80_0_0_187e76fbf156cb89f90697a1e7408df0.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ռուսալի» հայկական դուստր ընկերության՝ «Ռուսալ Արմենալի» ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի հետ, որից հետո այլևս չեն բողոքում Վրաստանի տարածքով փայլաթիթեղի արտահանման հետ կապված դժվարություններից։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Պապոյանը վստահեցրեց, որ ինքն է օգնել կազմակերպել այդ հանդիպումը։«Ռուսալ Արմենալը» պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է Հայաստանից դեպի Արևմտյան Եվրոպա: Այժմ գործարանն արտադրանքի իրացման խնդիրներ ունի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից հետո։Հիշեցնենք նաև` հայկական փայլաթիթեղի և ջերմոցային ծաղիկների տարանցման հարցում Վրաստանի սահմանին այս տարի դժվարություններ էին առաջացել, որոնք, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ներկա պահին հարթվել են։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/25/93/259356_58:0:966:681_1920x0_80_0_0_a0b5e3bafff4137e8eee74a882435749.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմենալ, փայլաթիթեղ, վրաստանի հանրապետություն, հայաստան
արմենալ, փայլաթիթեղ, վրաստանի հանրապետություն, հայաստան
Ենթադրում եմ` հարցը լուծված է. Պապոյանը՝ «Ռուսալի» արտահանման խնդիրների մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ինքն է օգնել կազմակերպելու «Ռուսալի» ներկայացուցիչների և Վրաստանի փոխվարչապետի հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ռուսալի» հայկական դուստր ընկերության՝ «Ռուսալ Արմենալի» ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի հետ, որից հետո այլևս չեն բողոքում Վրաստանի տարածքով փայլաթիթեղի արտահանման հետ կապված դժվարություններից։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանը վստահեցրեց, որ ինքն է օգնել կազմակերպել այդ հանդիպումը։
«Պարոն Դավիթաշվիլին խոստացել է լուծել այդ հարցը, որից հետո «Ռուսալի» ներկայացուցիչները մեզ չեն բողոքել որևէ հարցի հետ կապված։ Ուստի ենթադրում եմ, որ այդ հարցը լուծված է»,– հայտարարեց նախարարը։
«Ռուսալ Արմենալը» պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է Հայաստանից դեպի Արևմտյան Եվրոպա: Այժմ գործարանն արտադրանքի իրացման խնդիրներ ունի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից հետո։
Հիշեցնենք նաև` հայկական փայլաթիթեղի և ջերմոցային ծաղիկների տարանցման հարցում Վրաստանի սահմանին այս տարի դժվարություններ էին առաջացել, որոնք, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ներկա պահին հարթվել են։