00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը 75 մլն դրամով առանձնատուն է գնել Ծաղկաձորում

© SputnikԱրսեն Թորոսյանն ԱԺ–ում
Արսեն Թորոսյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2025
Արսեն Թորոսյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2020 թվականին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2024–ին 75 մլն դրամով (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար) առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։
«Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող և քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող ու անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, որը չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), և մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը»,–գրում է թերթը։
Արսեն Թորոսյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Tesla մակնիշի էլեկտրամոբիլ, որի շուկայական արժեքը տատանվում է 15-22 մլն դրամ եւ ավելիի միջակայքում։
Հայտարարագրից պարզ է դարձել, որ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 900 հազար դրամ, 450 եվրո, 46 դոլար։ Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին՝ տարեսկզբի համեմատ, ավելացել են 2 մլն դրամով՝ դառնալով 3 մլն դրամ։
Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 491 հազար դրամ, որից 10 մլն 20 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, 392 հազարը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 2 մլն 63 հազարը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է, իսկ 1 մլն 15 հազարը «Ամերիաբանկից» «այլ եկամուտ» է։
«Մինչ պատգամավոր դառնալը Թորոսյանն ուներ 1 անհատական բնակելի տուն, 2 տրանսպորտային միջոց։ 2018 թվականի պաշտոնը ստանձնելու ժամանակ նա ունեցել է 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1 մլն 700 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 418 հազար դրամ։ Այսպիսով՝ հեղափոխական իշխանությունները, կոռուպցիան մերժելով, թաղվել են հարստության, հաջողության եւ ունեցվածքի մեջ»,–գրում է «Ժողովուրդը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ մինչև պատգամավոր դառնալը Արսեն Թորսյանը 2018-2021թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար, իսկ 2021թ. հունվար-հուլիս՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Լրահոս
0