https://arm.sputniknews.ru/20250521/trampy-pataskhanel-e-zelensku-rusastani-dem-patzhamijvocner-sahmanelu-kvochin-89192712.html
Թրամփը պատասխանել է Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչին
Թրամփը պատասխանել է Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչին
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա: 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T16:39+0400
2025-05-21T16:39+0400
2025-05-21T17:13+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
պատժամիջոցներ
դոնալդ թրամփ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89194065_0:0:1600:901_1920x0_80_0_0_1005c218774509239bc92dc2420b3e6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ի պատասխան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Վլադիմիր Զելենսկու կոչին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն ինքն է որոշում կայացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ:Պետության ղեկավարը նաև նշել է, որ հիմա ուկրաինական կարգավորման համար ծայրահեղ կարևոր պահ է։Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան կրկին կոչ է արել սկսված բանակցությունների ֆոնին ավելի ուժեղ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կիևի ռեժիմի ղեկավարի այս հայտարարությունները, ընդգծել է, որ Ռուսաստանը վերջնագրերին երբեք չի արձագանքում: Նրա խոսքով՝ Զելենսկուն և արևմտաեվրոպական ուլտրալիբերալներին խաղաղության հասնելը չի հետաքրքրում. նրանք ուզում են ամեն գնով Ուկրաինայի զինված ուժերի համար դադար ապահովել՝ ռազմական ներուժը վերականգնելու և դիմակայությունը շարունակելու համար։Վլադիմիր Զելենսկու՝ Թրամփին համոզելու փորձը ձախողվել է. WSJՄայիսի 19–ի երեկոյան Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ավելի քան երկու ժամ հեռախոսազրույց են ունեցել: Բանակցությունների արդյունքում ՌԴ ղեկավարը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ հուշագրի վրա, որը ներառում է նաև հրադադարը:Իր հերթին Սպիտակ տան ղեկավարը զրույցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89194065_130:0:1561:1073_1920x0_80_0_0_58a165c5625414030246cdc40f1d6c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ռուսաստան, պատժամիջոցներ, դոնալդ թրամփ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
վլադիմիր զելենսկի, ռուսաստան, պատժամիջոցներ, դոնալդ թրամփ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Թրամփը պատասխանել է Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչին
16:39 21.05.2025 (Թարմացված է: 17:13 21.05.2025) Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ի պատասխան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Վլադիմիր Զելենսկու կոչին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն ինքն է որոշում կայացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ:
«Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը։ Տեսնենք՝ ինչ կանի Ռուսաստանը, ինչպես կպահի իրեն»,-ասել է նա Սպիտակ տանը։
Պետության ղեկավարը նաև նշել է, որ հիմա ուկրաինական կարգավորման համար ծայրահեղ կարևոր պահ է։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան կրկին կոչ է արել սկսված բանակցությունների ֆոնին ավելի ուժեղ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կիևի ռեժիմի ղեկավարի այս հայտարարությունները, ընդգծել է, որ Ռուսաստանը վերջնագրերին երբեք չի արձագանքում: Նրա խոսքով՝ Զելենսկուն և արևմտաեվրոպական ուլտրալիբերալներին խաղաղության հասնելը չի հետաքրքրում. նրանք ուզում են ամեն գնով Ուկրաինայի զինված ուժերի համար դադար ապահովել՝ ռազմական ներուժը վերականգնելու և դիմակայությունը շարունակելու համար։
Մայիսի 19–ի երեկոյան Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ավելի քան երկու ժամ հեռախոսազրույց են ունեցել: Բանակցությունների արդյունքում ՌԴ ղեկավարը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ հուշագրի վրա, որը ներառում է նաև հրադադարը:
Իր հերթին Սպիտակ տան ղեկավարը զրույցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա: