https://arm.sputniknews.ru/20250521/tjurqery-voch-pashtvonakan-gagatnazhvoghvov-en-anckacrel-hungariajum-89211006.html
Թյուրքերը ոչ պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել Հունգարիայում
Թյուրքերը ոչ պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել Հունգարիայում
Sputnik Արմենիա
Փաստաթղթում արտահայտված է «կիպրոսցի թուրքերի անօտարելի հավասար իրավունքների ապահովման հարցում» թյուրքական աշխարհի համերաշխությունը: 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T20:54+0400
2025-05-21T20:54+0400
2025-05-21T20:54+0400
թուրքիա
ղազախստան
հունգարիա
կիպրոս
թուրքմենստան
գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89205429_0:0:865:486_1920x0_80_0_0_3e24a031c2774684a43031115c10222f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, հաղորդում է թուրքական «Անադոլու»գործակալությունը:Փաստաթղթում նշվում է, որ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (ՀԿԹՀ, Կիպրոս կղզու՝ թուրքերի կողմից գրավված հյուսիսային մասը - խմբ.), կազմակերպության այլ դիտորդ-անդամներ Հունգարիայի և Թուրքմենստանի հետ միասին, թյուրքական աշխարհի անբաժանելի մասն է:Հռչակագիրը ընդգծում է ԹՊԿ շրջանակներում միասնությունը, թուրքական պետությունների միջև համերաշխությունը, կազմակերպության անդամների կողմից ՀԿԹՀ-ին աջակցությունը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք Թուրքիայի համար առաջնահերթություն են:Փաստաթղթում արտահայտված է «կիպրոսցի թուրքերի անօտարելի հավասար իրավունքների ապահովման հարցում» թյուրքական աշխարհի համերաշխությունը:Գագաթնաժողովի մասնակիցները հավատարմություն են հայտնել ԹՊԿ-ի շրջանակներում առկա եղբայրության ոգուն՝ նշելով թյուրքական պետությունների միջև միասնությունը և համերաշխությունը խաթարելու ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտությունը:Առաջնորդները ճանաչել են «Թյուրքական աշխարհի հռչակագիրը»՝ որպես թյուրքական ժողովուրդների ընդհանուր մշակույթի, սովորույթների և ավանդույթների, լեզվի և պատմության հիմնական արտահայտություն և իրենց ընդհանուր թյուրքական ինքնության ամրապնդման համախմբման շրջանակ:Ընդգծվել է 2025թ. մայիսի 1-2-ը «ՀԿԹՀ»-ի Գիրնե քաղաքում ԹՊԿ-ի ավագանու 17-րդ նիստի հաջող անցկացումը:Առաջնորդները վերահաստատել են ԹՊԿ-ի անդամ պետությունների կամքը՝ համաձայն «թյուրքական աշխարհի տեսլական 2040» փաստաթղթի, իրենց երկրների ազգային շահերի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ամրապնդելու քաղաքական համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը։Բացի այդ, թուրքալեզու հանրապետությունները հայտարարել են Կիպրոսի հունական մասի հետ ուղղակի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին՝ ելնելով Եվրամիության հետ մերձեցման շահերից: Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը պաշտոնական Նիկոսիայի հետ արդեն պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը մինչև դեսպանատներ բարձրացնելու մասին՝ Կիպրոսի Հանրապետությունում նշանակելով ռեզիդենտ դեսպաններ:Կենտրոնական Ասիայի երկրների՝ նման դիրքորոշումը բացասական արձագանք է առաջացրել Անկարայում, որտեղ որոշ քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ այդ հռչակագիրը գնահատել են որպես դավաճանություն և աշխարհաքաղաքական հարված Թուրքիային:
թուրքիա
ղազախստան
հունգարիա
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89205429_108:0:756:486_1920x0_80_0_0_24afc5fa1c4c579d6f760b0e249d9c9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ղազախստան, հունգարիա, կիպրոս, թուրքմենստան, գագաթնաժողով
թուրքիա, ղազախստան, հունգարիա, կիպրոս, թուրքմենստան, գագաթնաժողով
Թյուրքերը ոչ պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել Հունգարիայում
Փաստաթղթում արտահայտված է «կիպրոսցի թուրքերի անօտարելի հավասար իրավունքների ապահովման հարցում» թյուրքական աշխարհի համերաշխությունը:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, հաղորդում է թուրքական «Անադոլու»գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (ՀԿԹՀ, Կիպրոս կղզու՝ թուրքերի կողմից գրավված հյուսիսային մասը - խմբ.), կազմակերպության այլ դիտորդ-անդամներ Հունգարիայի և Թուրքմենստանի հետ միասին, թյուրքական աշխարհի անբաժանելի մասն է:
Հռչակագիրը ընդգծում է ԹՊԿ շրջանակներում միասնությունը, թուրքական պետությունների միջև համերաշխությունը, կազմակերպության անդամների կողմից ՀԿԹՀ-ին աջակցությունը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք Թուրքիայի համար առաջնահերթություն են:
Փաստաթղթում արտահայտված է «կիպրոսցի թուրքերի անօտարելի հավասար իրավունքների ապահովման հարցում» թյուրքական աշխարհի համերաշխությունը:
«ԹՊԿ-ի երկրների ղեկավարները կոչ են արել կիպրոսական հարցին տալ փոխընդունելի և իրատեսական լուծում՝ ըստ կղզում առկա իրողությունների», - ասված է հաղորդագրության մեջ:
Գագաթնաժողովի մասնակիցները հավատարմություն են հայտնել ԹՊԿ-ի շրջանակներում առկա եղբայրության ոգուն՝ նշելով թյուրքական պետությունների միջև միասնությունը և համերաշխությունը խաթարելու ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտությունը:
Առաջնորդները ճանաչել են «Թյուրքական աշխարհի հռչակագիրը»՝ որպես թյուրքական ժողովուրդների ընդհանուր մշակույթի, սովորույթների և ավանդույթների, լեզվի և պատմության հիմնական արտահայտություն և իրենց ընդհանուր թյուրքական ինքնության ամրապնդման համախմբման շրջանակ:
Ընդգծվել է 2025թ. մայիսի 1-2-ը «ՀԿԹՀ»-ի Գիրնե քաղաքում ԹՊԿ-ի ավագանու 17-րդ նիստի հաջող անցկացումը:
Առաջնորդները վերահաստատել են ԹՊԿ-ի անդամ պետությունների կամքը՝ համաձայն «թյուրքական աշխարհի տեսլական 2040» փաստաթղթի, իրենց երկրների ազգային շահերի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ամրապնդելու քաղաքական համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները, սակայն, ապրիլի 3-4-ը Սամարղանդում կայացած «Կենտրոնական Ասիա-ԵՄ» գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել էին համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, հաստատվում էր աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 541 (1983) և № 550 (1984) բանաձևերին, որոնցով դատապարտում է չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հռչակումը և կոչ են անում մյուս երկրներին չճանաչել այն:
Բացի այդ, թուրքալեզու հանրապետությունները հայտարարել են Կիպրոսի հունական մասի հետ ուղղակի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին՝ ելնելով Եվրամիության հետ մերձեցման շահերից: Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը պաշտոնական Նիկոսիայի հետ արդեն պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը մինչև դեսպանատներ բարձրացնելու մասին՝ Կիպրոսի Հանրապետությունում նշանակելով ռեզիդենտ դեսպաններ:
Կենտրոնական Ասիայի երկրների՝ նման դիրքորոշումը բացասական արձագանք է առաջացրել Անկարայում, որտեղ որոշ քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ այդ հռչակագիրը գնահատել են որպես դավաճանություն և աշխարհաքաղաքական հարված Թուրքիային: