https://arm.sputniknews.ru/20250521/surb-mardik-en-bajc-hvot-e-galis-lavrvovin-erevanum-ansvovvor-nverner-en-matucel-89202075.html
Լավրովին Երևանում անսովոր նվերներ են մատուցել
Լավրովին Երևանում անսովոր նվերներ են մատուցել
Sputnik Արմենիա
Ռուսական տանը կայացել է ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի հայրենակիցների հետ։ 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T18:48+0400
2025-05-21T18:48+0400
2025-05-28T11:25+0400
սերգեյ լավրով
նվեր
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89198792_0:0:925:520_1920x0_80_0_0_f4349147ac9b5698a44c3b306e906411.jpg
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնատիպ նվերներ է ստացել Հայաստանում բնակվող հայրենակիցներից: Ռուսական տանը հանդիպման ժամանակ մոլոկանների համայնքի ներկայացուցիչները նրան թթու կաղամբով տակառիկ են հանձնել։- Մենք թթու կաղամբը հենց այնպես չենք ուտում, - ժպտալով նկատել է Լավրովը: - Մեր՝ մոլոկանների կաղամբն է, - մանրամասնել է համայնքի ներկայացուցիչը։- Մոլոկանները սուրբ մարդիկ են, արդեն զգում եմ կաղամբի բույրը, - կատակել է նախարարը:Եղել է նաև մարզական անակնկալ. լեգենդար հայ դարպասապահ Ռոման Բերեզովսկին նախարարին նվիրել է ինքնագրով ֆուտբոլի գնդակ:Ոչ ֆորմալ մասից հետո հավաքվածներն անցել են լուրջ թեմաների քննարկմանը։«Խոսել ենք հումանիտար համագործակցության զարգացման հեռանկարների, հայրենակիցների հետ փոխգործակցության մասին, ինչպես նաև քննարկել ենք Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ևս երեք մասնաճյուղերի բացման հնարավորությունը՝ Վանաձորում, Իջևանում և Կապանում, ի լրումն Գյումրիում արդեն գործող կենտրոնի», - հայտնել է Լավրովը:Բացի այդ, այսօր Սերգեյ Լավրովին շնորհվել է Հայ-ռուսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Դիպլոմը նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը՝ նշելով, որ ՌԴ ԱԳ նախարարը 2005 թվականին ներկա է գտնվել համալսարանի բացմանը: Ուսումնական հաստատությունում մինչ օրս պահպանվում է պատվավոր հյուրերի գրքում նրա գրառումը։Որպես նվեր Լավրովը ՀՌՀ-ից ստացել է նաև եզակի ատլաս, որը ներառում է Հայաստանի քարտեզները մ.թ. ա. 9-րդ դարից մինչև 20-րդ դար: Առաջին անգամ ատլասը հրատարակվել է Ֆրանսիայում 1960 թվականին։ Դրա հեղինակը ֆրանսիական բանակի ադմիրալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դիմադրության շարժման մասնակից, պրոֆեսոր և քարտեզագիր Զատիկ Խանզադյանն է։ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել մայիսի 20-ին: Նա արդեն հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89198792_30:0:738:531_1920x0_80_0_0_cf01cca43c000fd451c9f842b8ae1326.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, նվեր, հայաստան, ռուսաստան
սերգեյ լավրով, նվեր, հայաստան, ռուսաստան
Լավրովին Երևանում անսովոր նվերներ են մատուցել
18:48 21.05.2025 (Թարմացված է: 11:25 28.05.2025) Ռուսական տանը կայացել է ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի հայրենակիցների հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնատիպ նվերներ է ստացել Հայաստանում բնակվող հայրենակիցներից: Ռուսական տանը հանդիպման ժամանակ մոլոկանների համայնքի ներկայացուցիչները նրան թթու կաղամբով տակառիկ են հանձնել։
- Մենք թթու կաղամբը հենց այնպես չենք ուտում, - ժպտալով նկատել է Լավրովը:
- Մեր՝ մոլոկանների կաղամբն է, - մանրամասնել է համայնքի ներկայացուցիչը։
- Մոլոկանները սուրբ մարդիկ են, արդեն զգում եմ կաղամբի բույրը, - կատակել է նախարարը:
Եղել է նաև մարզական անակնկալ. լեգենդար հայ դարպասապահ Ռոման Բերեզովսկին նախարարին նվիրել է ինքնագրով ֆուտբոլի գնդակ:
Ոչ ֆորմալ մասից հետո հավաքվածներն անցել են լուրջ թեմաների քննարկմանը։
«Խոսել ենք հումանիտար համագործակցության զարգացման հեռանկարների, հայրենակիցների հետ փոխգործակցության մասին, ինչպես նաև քննարկել ենք Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ևս երեք մասնաճյուղերի բացման հնարավորությունը՝ Վանաձորում, Իջևանում և Կապանում, ի լրումն Գյումրիում արդեն գործող կենտրոնի», - հայտնել է Լավրովը:
Բացի այդ, այսօր Սերգեյ Լավրովին շնորհվել է Հայ-ռուսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Դիպլոմը նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը՝ նշելով, որ ՌԴ ԱԳ նախարարը 2005 թվականին ներկա է գտնվել համալսարանի բացմանը: Ուսումնական հաստատությունում մինչ օրս պահպանվում է պատվավոր հյուրերի գրքում նրա գրառումը։
Որպես նվեր Լավրովը ՀՌՀ-ից ստացել է նաև եզակի ատլաս, որը ներառում է Հայաստանի քարտեզները մ.թ. ա. 9-րդ դարից մինչև 20-րդ դար: Առաջին անգամ ատլասը հրատարակվել է Ֆրանսիայում 1960 թվականին։ Դրա հեղինակը ֆրանսիական բանակի ադմիրալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դիմադրության շարժման մասնակից, պրոֆեսոր և քարտեզագիր Զատիկ Խանզադյանն է։
ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել
մայիսի 20-ին: Նա արդեն հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: