https://arm.sputniknews.ru/20250521/merdzavani-dprvoci-usucchuhun-hvogekan-arvoghjutjan-masvov-tirakhavvoreln-antujlatreli-e-mip-89206065.html
Մերձավանի դպրոցի ուսուցչուհուն հոգեկան առողջության մասով թիրախավորելն անթույլատրելի է․ ՄԻՊ
Մերձավանի դպրոցի ուսուցչուհուն հոգեկան առողջության մասով թիրախավորելն անթույլատրելի է․ ՄԻՊ
Sputnik Արմենիա
Մանասյանն իրավապահ մարմիններին հորդորում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման համար։ 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T20:00+0400
2025-05-21T20:00+0400
2025-05-21T20:11+0400
մերձավան
ուսուցիչ
հհ միպ
անահիտ մանասյան
հիվանդ
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88919171_0:351:1600:1251_1920x0_80_0_0_50723763da70175865ad62668694026c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Խիստ անթույլատրելի է անձանց թիրախավորելը` պայմանավորված հաշմանդամության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհու շուրջ ստեղծված իրավիճակին։Մայիսի 13-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ` իրեն հեռացնել դպրոցից։ Մեկ օր անց ԿԳՄՍՆ-ն արձագանքեց և հայտարարեց, որ ուսուցչուհու նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք է դրսևորվել, որոշվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատել և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։Օրեր անց ԶԼՄ-ներում նոր տեղեկություններ սկսեցին տարածվել պատմության ուսուցչուհու մասին, որ նա «2017-ից հաշվառված է Արմավիրի մարզի Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշմամբ»։ՄԻՊ-ն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում:Այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շարքում ՄԻՊ-ն ընդգծում է հասարակության շրջանում աշխատանքների իրականացումը՝ կարծրատիպերի, նախապաշարումների վերացման համար։Նա կարևորում է նաև միջադեպի մասնակից երեխաների թիրախավորման բացառումը։Մանասյանը հորդորում է չտարածել միջադեպի մասնակից անձանց թիրախավորող նյութեր, իսկ իրավասու մարմիններին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ:
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88919171_0:201:1600:1401_1920x0_80_0_0_2cafecd3e42c3f01763d0c0f3c1d4ef3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավան, ուսուցիչ, հհ միպ, անահիտ մանասյան, հիվանդ, հիվանդություն
մերձավան, ուսուցիչ, հհ միպ, անահիտ մանասյան, հիվանդ, հիվանդություն
Մերձավանի դպրոցի ուսուցչուհուն հոգեկան առողջության մասով թիրախավորելն անթույլատրելի է․ ՄԻՊ
20:00 21.05.2025 (Թարմացված է: 20:11 21.05.2025) Մանասյանն իրավապահ մարմիններին հորդորում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Խիստ անթույլատրելի է անձանց թիրախավորելը` պայմանավորված հաշմանդամության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով: Այս մասին
հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհու շուրջ ստեղծված իրավիճակին։
Մայիսի 13-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ` իրեն հեռացնել դպրոցից։ Մեկ օր անց ԿԳՄՍՆ-ն արձագանքեց և հայտարարեց, որ ուսուցչուհու նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք է դրսևորվել, որոշվել է
տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատել և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։
Օրեր անց ԶԼՄ-ներում նոր տեղեկություններ սկսեցին տարածվել պատմության ուսուցչուհու մասին, որ նա «2017-ից հաշվառված է Արմավիրի մարզի Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշմամբ»։
ՄԻՊ-ն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում:
Այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շարքում ՄԻՊ-ն ընդգծում է հասարակության շրջանում աշխատանքների իրականացումը՝ կարծրատիպերի, նախապաշարումների վերացման համար։
«Պաշտպանը խիստ դատապարտելի է համարում նման խոսույթի օգտագործմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը, այդ նպատակով նյութերի պատրաստումն ու տարածումը։ Վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանց այն էլ առկա խորքային կարծրատիպերի արմատավորմանը, ինչն անթույլատրելի է»,- նշված է պաշտպանի հայտարարության մեջ։
Նա կարևորում է նաև միջադեպի մասնակից երեխաների թիրախավորման բացառումը։
Մանասյանը հորդորում է չտարածել միջադեպի մասնակից անձանց թիրախավորող նյութեր, իսկ իրավասու մարմիններին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ: