https://arm.sputniknews.ru/20250521/menq-khnamqvov-enq-verabervum-haj-ev-rus-zhvoghvovurdneri-khvor-kaperin-lavrvov-89174915.html
Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով
Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով
Sputnik Արմենիա
Անդրադառնալով մշակութային համագործակցությանը` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ հոկտեմբերին Մոսկվայում անցկացվելու են հայկական օրեր։ 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T12:14+0400
2025-05-21T12:14+0400
2025-05-21T12:16+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
ժողովուրդ
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89175431_0:0:1920:1080_1920x0_80_0_0_98ff0500c228e24f29dadfcce259ed94.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանն այսօր գրեթե բոլոր ոլորտներում ունեն բավականին շատ շփումներ և կապեր, որոնք պետք է առավելագույնս ու խելամտորեն օգտագործել։ ՀՀ ԱԳՆ–ում ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Մենք այսօր էլ խնամքով ենք վերաբերվում ՀՀ–ի հետ մեր դաշնակցային հարաբերություններին, մեր ժողովուրդների միջև խոր կապերին»,– ասաց նա։Լավրովը հիշեցրեց, որ այս տարի նշվելում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքման 30–ամյակը, ինչպես նաև Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման 10–ամյակը։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր հայ գործընկերների հետ հայ–թուրքական, հայ–իրանականն սահմաններին շարունակում են ծառայություն իրականացնել նաև ռուս սահմանապահները։Անդրադառնալով մշակութային համագործակցությանը` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ հոկտեմբերին Մոսկվայում անցկացվելու են հայկական օրեր։ՌԴ ԱԳ նախարարը նաև շնորհավորեց հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր տոնը, որը այս տարի բավականին մեծ շուքով տոնեցին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80–ամյակը։«Մենք բարձր ենք գնահատում այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց Մոսկվայում անցկացված շքերթին` ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների հրապարակային սպառնալիքներին։ Շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ մենք հիշում ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր ժողովրդի ներդրումը հաղթանակի հարցում, այդ թվում` հայ ժողովրդի»,– ընդգծեց Լավրովը։Նա ասաց, որ իրենք շատ բարձր են գնահատում այն ուշադիր վերաբերմունքը, որ հայկական կողմը ցուցաբերում է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, ու այն բազմաթիվ միջոցառումները, որոնք այդ օրերին անցկացվեցին Հայաստանում, այդ թվում` «Անմահ գնդի» ակցիան։Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպելի հայրենակիցների հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89175431_0:0:1440:1080_1920x0_80_0_0_0adda2f6dbe97810f59b0970cf2ea1c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, ժողովուրդ, հայրենական մեծ պատերազմ, видео
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, ժողովուրդ, հայրենական մեծ պատերազմ, видео
Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով
12:14 21.05.2025 (Թարմացված է: 12:16 21.05.2025) Անդրադառնալով մշակութային համագործակցությանը` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ հոկտեմբերին Մոսկվայում անցկացվելու են հայկական օրեր։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանն այսօր գրեթե բոլոր ոլորտներում ունեն բավականին շատ շփումներ և կապեր, որոնք պետք է առավելագույնս ու խելամտորեն օգտագործել։ ՀՀ ԱԳՆ–ում ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք այսօր էլ խնամքով ենք վերաբերվում ՀՀ–ի հետ մեր դաշնակցային հարաբերություններին, մեր ժողովուրդների միջև խոր կապերին»,– ասաց նա։
Լավրովը հիշեցրեց, որ այս տարի նշվելում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքման 30–ամյակը, ինչպես նաև Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման 10–ամյակը։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր հայ գործընկերների հետ հայ–թուրքական, հայ–իրանականն սահմաններին շարունակում են ծառայություն իրականացնել նաև ռուս սահմանապահները։
Անդրադառնալով մշակութային համագործակցությանը` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ հոկտեմբերին Մոսկվայում անցկացվելու են հայկական օրեր։
ՌԴ ԱԳ նախարարը նաև շնորհավորեց հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր տոնը, որը այս տարի բավականին մեծ շուքով տոնեցին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80–ամյակը։
«Մենք բարձր ենք գնահատում այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց Մոսկվայում անցկացված շքերթին` ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների հրապարակային սպառնալիքներին։ Շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ մենք հիշում ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր ժողովրդի ներդրումը հաղթանակի հարցում, այդ թվում` հայ ժողովրդի»,– ընդգծեց Լավրովը։
Նա ասաց, որ իրենք շատ բարձր են գնահատում այն ուշադիր վերաբերմունքը, որ հայկական կողմը ցուցաբերում է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, ու այն բազմաթիվ միջոցառումները, որոնք այդ օրերին անցկացվեցին Հայաստանում, այդ թվում` «Անմահ գնդի» ակցիան։
Հիշեցնենք`
Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի
անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։
Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպելի հայրենակիցների հետ: