00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ ենք․ Լավրովը հանդիպել է Խաչատուրյանի հետ

© Photo : official site of the President of RAԼավրովը հանդիպել է Խաչատուրյանի հետ
Լավրովը հանդիպել է Խաչատուրյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Բաժանորդագրվել
Անդրադառնալով այսօր երկու գերատեսչությունների միջև անցկացված բանակցություններին՝ ՌԴ ԱԳ նախարարը դրանք անվանել է օգտակար, «անկեղծ զրույց՝ չփորձելով «ստվերել» ինչ-որ նրբություններ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, և այսօր դա ևս մեկ անգամ վերահաստատվել է ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ։ Այսօր Երևանում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպման սկզբում Լավրովը նախագահ Խաչատուրյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ Նա նաև հույս է հայտնել, որ ՀՀ նախագահը հավանություն կտա այն օգտակար բանակցություններին, որոնք այսօր անցկացվել են Երևանում՝ զարգացնելու այն հանձնարարականները, որոնք երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսություններին տվել են Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։
Նա հիշեցրել է, որ հունվարին Արարատ Միրզոյանը Մոսկվայում էր, այժմ ինքն է Երևանում, շուտով շփումները կշարունակվեն նաև տարածաշրջանային ֆորումի շրջանակներում։
«Կարևոր է, որ չնայած հայտնի իրադարձություններին, ինչ-որ չափով թյուրըմբռնումներին, մեր ղեկավարները 2024 թվականի աշնանը պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել մեր շփումները»,- նշել է Լավրովը։
Անդրադառնալով այսօր երկու գերատեսչությունների միջև անցկացված բանակցություններին՝ ՌԴ ԱԳ նախարարը դրանք անվանել է օգտակար, «անկեղծ զրույց՝ չփորձելով «ստվերել» ինչ-որ նրբություններ, որտեղ մենք 100%-ով չենք համընկնում մեր դիրքորոշումներում»։
Լավրովը վստահ է՝ որքան կողմերն ավելի բաց ու ազնիվ լինեն միմյանց հետ, այնքան, հավանաբար, ավելի հեշտ է իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։
ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իր հերթին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ նախարար Լավրովի այցն իսկապես կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների համար, որոնց համատեքստում այս տարի արդեն որոշակի ակտիվություն է նկատվում։ Հույս է հայտնել, որ այն շարունակություն կունենա:
Խաչատուրյանը փոխադարձաբար խնդրել է իր ջերմ խոսքերը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հիշեցրել, որ նախագահները վերջին անգամ հանդիպել են Թուրքմենստանում ու շատ հետաքրքիր զրույց ունեցել։
ՀՀ նախագահը նաև կարևորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի սպասվող այցը, ինչպես նաև Հայաստանի մշակութային օրերի անցկացումը Ռուսաստանում։
© Photo : official site of the President of RAԼավրովը հանդիպել է Խաչատուրյանի հետ
Президент Ваагн Хачатурян принял главу МИД РФ Сергея Лаврова (21 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Լավրովը հանդիպել է Խաչատուրյանի հետ
Նախագահը համոզմունք է հայտնել, որ այն քայլերը, որոնք կողմերը ձեռնարկում են, ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր ոլորտներում:
«Այն առաջարկությունները, որոնք հնչել են Հայաստանի և Ռուսաստանի կողմից, կապված տարածաշրջանային խնդիրների լուծման և հարաբերությունների հետագա զարգացման, անվտանգության ոլորտի հետ, մեզ համար կարևոր են: Ես գնահատում եմ Ձեր այցը այս համատեքստում և համոզված եմ, որ այն կօգնի մեր հարաբերությունների ամրապնդմանը»,- շեշտել է ՀՀ նախագահը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
Շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա։
Լրահոս
0