https://arm.sputniknews.ru/20250521/klutsvi-ardjvoq-buheri-inqnavarutjan-khndiry-krtutjan-pvordzagety-nvor-orinagtsi-masin-89141415.html
Կլուծվի՞ արդյոք բուհերի ինքնավարության խնդիրը. կրթության փորձագետը` նոր օրինագծի մասին
Կլուծվի՞ արդյոք բուհերի ինքնավարության խնդիրը. կրթության փորձագետը` նոր օրինագծի մասին
Sputnik Արմենիա
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է բուհերի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնող օրինագիծը` նկատելով, որ... 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T08:55+0400
2025-05-21T08:55+0400
2025-05-21T08:55+0400
բուհ
սերոբ խաչատրյան
հոգաբարձուների խորհուրդ
կուսակցություն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1065/70/10657035_0:0:1601:901_1920x0_80_0_0_c2de067e0e8e61db087c0e7f2826ba94.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Բուհերի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնող օրինագիծը բուհի ինքնավարության խնդիրը չի լուծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` հավելելով, որ կուսակցական պատկանելությունը դադարեցնելով կամ սառեցնելով էլ կարելի է քաղաքական նպատակներ իրագործել։«Կուսակցական լինել–չլինելը կարող է երկրորդական դեր խաղալ։ Ամենակարևորը երկրում տիրող մշակույթն է։ Դրա համար ես չեմ կարծում, թե այսպես օրենքում գրելով ինչ–որ բան կփոխվի»,– նկատեց փորձագետը։Ամբիցիոզ փոփոխությունները նման են համարձակորեն անդունդը նետվելուն. Տիգրան ՇահվերդյանԻնչպես հայտնի է, ՀՀ ԿԳՄՍՆ–ն մշակել է օրինագիծ, որը բուհական համակարգը պետք է պաշտպանի արտաքին միջամտությունից և քաղաքականացման վտանգից, զերծ պահի քաղաքական գործընթացներից։ Նախագիծը սահմանում է նաև էթիկայի ստանդարտներ, որպեսզի բուհերում չիրականացվի կուսակցական գործունեություն կամ քարոզ։ Օրինագիծը, սակայն, չի հստակեցնում, թե բուհական որ պաշտոններն են համարվելու ղեկավար պաշոններ, օրինակ` ամբիոնի վարիչը բուհի ղեկավարություն է, թե ոչ։ Փոխարենը միանշանակ է, որ կուսակցականներն ու պաշտոնյաները նախագծի ընդունումից հետո այլևս չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։Բուհերի ղեկավար կազմի ապակուսակցականացման գաղափարը Սերոբ Խաչատրյանը դրական փոփոխություն է համարում` միաժամանակ նկատելով, որ բուհերի ուսանողադասախոսական կազմը ապակուսակցականացնելն ուղղակի անհնար է։Նկատենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այժմ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդինը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը` Բրյուսովի նվան լեզվաբանության ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահը, և այլն։Նոր օրենքի ընդունման դեպքում բոլոր այս պաշտոնյաները պետք է հեռանան բուհերի կառավարման խորհուրդներից և նոր խորհուրդներ ձևավորվեն։Մարդկային ռեսուրսի ճգնաժամ է. Փաշինյանը չհերքեց` կադրային սխալ քաղաքականություն է վարումՍերոբ Խաչատրյանը, սակայն, վստահ չէ, որ դրանով նոր ձևավորված կառույցներում քաղաքական չեզոքությունն ապահովված կլինի։Նա կարծում է, որ կառավարման խորհրդում նոր նշանակված անկուսակցական անդամն էլ կարող է իշխանության համար գործիք լինել ինչ–ինչ խնդիրներ լուծելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1065/70/10657035_0:0:1501:1126_1920x0_80_0_0_5a059177a74b7fbfee14a6c750e639ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուհ, սերոբ խաչատրյան, հոգաբարձուների խորհուրդ, կուսակցություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), կրթություն
բուհ, սերոբ խաչատրյան, հոգաբարձուների խորհուրդ, կուսակցություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), կրթություն
Կլուծվի՞ արդյոք բուհերի ինքնավարության խնդիրը. կրթության փորձագետը` նոր օրինագծի մասին
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է բուհերի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնող օրինագիծը` նկատելով, որ օրենքում գրելով դժվար կլինի փոխել տարիներով ձևավորված մշակույթը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Բուհերի կառավարման խորհուրդներն ապակուսակցականացնող օրինագիծը բուհի ինքնավարության խնդիրը չի լուծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` հավելելով, որ կուսակցական պատկանելությունը դադարեցնելով կամ սառեցնելով էլ կարելի է քաղաքական նպատակներ իրագործել։
«Կուսակցական լինել–չլինելը կարող է երկրորդական դեր խաղալ։ Ամենակարևորը երկրում տիրող մշակույթն է։ Դրա համար ես չեմ կարծում, թե այսպես օրենքում գրելով ինչ–որ բան կփոխվի»,– նկատեց փորձագետը։
Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳՄՍՆ–ն մշակել է օրինագիծ, որը բուհական համակարգը պետք է պաշտպանի արտաքին միջամտությունից և քաղաքականացման վտանգից, զերծ պահի քաղաքական գործընթացներից։ Նախագիծը սահմանում է նաև էթիկայի ստանդարտներ, որպեսզի բուհերում չիրականացվի կուսակցական գործունեություն կամ քարոզ։ Օրինագիծը, սակայն, չի հստակեցնում, թե բուհական որ պաշտոններն են համարվելու ղեկավար պաշոններ, օրինակ` ամբիոնի վարիչը բուհի ղեկավարություն է, թե ոչ։ Փոխարենը միանշանակ է, որ կուսակցականներն ու պաշտոնյաները նախագծի ընդունումից հետո այլևս չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։
Բուհերի ղեկավար կազմի ապակուսակցականացման գաղափարը Սերոբ Խաչատրյանը դրական փոփոխություն է համարում` միաժամանակ նկատելով, որ բուհերի ուսանողադասախոսական կազմը ապակուսակցականացնելն ուղղակի անհնար է։
«Բուհերում կուսակցական, կրոնական գործունեություն ծավալելը միշտ խաթարում է պրոցեսը, քանի որ բուհը պետք է հնարավորինս օբյեկտիվ լինի, և բուհերում այդ տեսակի գործունեությունը պետք է հնարավորինս կասեցվի։ Ուսանողներն էլ կարող են տարբեր հայացքներ ունենալ կամ ընդհանրապես չունենալ։ Բայց այստեղ մնում է այն հարցը, որ բուհերի դասախոսներն ու աշխատողները չեն կարող չունենալ քաղաքական նախընտրություններ։ Ես նորմալ եմ համարում, որ կարող են նաև որևէ կուսակցության անդամ լինել և ճիշտ չէ, որ դրա պատճառով, օրինակ, գիտխորհրդում չլինեն։ Գուցե մարդը կուսակցական է, բայց նաև շատ լավ գիտնական։ Պարզապես այդ մարդը պետք է կարողանա իր գործունեության մեջ քաղաքականապես անկողմնակալ մնալ կամ դա անել համալսարանի պատերից դուրս»,– նշում է փորձագետը։
Նկատենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այժմ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդինը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը` Բրյուսովի նվան լեզվաբանության ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահը, և այլն։
Նոր օրենքի ընդունման դեպքում բոլոր այս պաշտոնյաները պետք է հեռանան բուհերի կառավարման խորհուրդներից և նոր խորհուրդներ ձևավորվեն։
Սերոբ Խաչատրյանը, սակայն, վստահ չէ, որ դրանով նոր ձևավորված կառույցներում քաղաքական չեզոքությունն ապահովված կլինի։
Նա կարծում է, որ կառավարման խորհրդում նոր նշանակված անկուսակցական անդամն էլ կարող է իշխանության համար գործիք լինել ինչ–ինչ խնդիրներ լուծելու համար։