https://arm.sputniknews.ru/20250521/kapanum-rusakan-hjupatvosutjan-bacman-nakhapatrastakan-ashkhatanqner-en-tarvum-lavrvov-89181805.html
Կապանում ռուսական հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Լավրով
Կապանում ռուսական հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Լավրով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից: 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T13:20+0400
2025-05-21T13:20+0400
2025-05-21T13:22+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
կապան
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180454_0:0:1492:839_1920x0_80_0_0_12c62ab5671fc130adfaba368a4343ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Երևանում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ժամանակ»,– ասաց նա Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլանային կոնկրետություն կա, և մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ:Նշենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև ԱԳՆ–ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Այնուհետև նրանք ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-2026 թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:Հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180454_72:0:1399:995_1920x0_80_0_0_a4e8d7dc0febd91bf9a9758715861b49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, կապան, հյուպատոսություն
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, կապան, հյուպատոսություն
Կապանում ռուսական հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Լավրով
13:20 21.05.2025 (Թարմացված է: 13:22 21.05.2025) Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Երևանում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ժամանակ»,– ասաց նա Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլանային կոնկրետություն կա, և մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ:
Նշենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:
Հիշեցնենք`
Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի
անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև ԱԳՆ–ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Այնուհետև նրանք
ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-2026 թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։
Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:
Հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։