https://arm.sputniknews.ru/20250521/kanni-kinvoparatvonin-nerkajacvats-filmeric-meki-kvompvozitvory-shushan-sargsjann-e-89209600.html
Կաննի կինոփառատոնին ներկայացված ֆիլմերից մեկի կոմպոզիտորը Շուշան Սարգսյանն է
Կաննի կինոփառատոնին ներկայացված ֆիլմերից մեկի կոմպոզիտորը Շուշան Սարգսյանն է
Sputnik Արմենիա
Կոմպոզիտորն առաջին անգամը չէ, որ իր ստեղծագործությունները ներկայացնում է համաշխարհային հայտնի կինոփառատոնում։ 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T20:32+0400
2025-05-21T20:32+0400
2025-05-22T16:17+0400
կաննի կինոփառատոն
կոմպոզիտոր
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89183406_0:264:1066:864_1920x0_80_0_0_f76543b837eed74b89f4b89a9b797ede.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված ֆիլմերից մեկի կոմպոզիտորը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Շուշան Սարգսյանն է։ «Ֆեյսբուքի» իր էջում Շուշան Սարգսյանը հայտնում է, որ մասնակցել է նաև «Marche du Film»-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին՝ ներկայացնելով իր երաժշտությունը։Նշենք, որ այս հանդիպումներին մասնակցում են միջազգային հեղինակավոր կինոարտադրող ընկերություններ և պրոդյուսերներ, ուստի սա հրաշալի հնարավորություն է համագործակցության նոր ծրագրերի համար։Կոմպոզիտորն անցել է Կաննի Կարմիր գորգով հատուկ իր համար կարված «Կոմիտասյան մանուշակներ» անվանումը կրող զգեստով։«Զգեստի հեղինակն ու նախշազարդողը Լուսինե Մովսիսյանն է (Լուսնէ Արտ), որը ոգեշնչվել էր Կոմիտասի ջրամանների նախշազարդերից»,- գրել է Շուշան Սարգսյանը։Հագուստի դիզայները Նինա Սարկիսյանցն է։Այսկերպ կոմպոզիտորը ցանկացել է փառատոնի հյուրերին փոխանցել նաև հայկական մշակույթի խորությունն ու նրբագեղությունը։Հավելենք, որ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն առաջին անգամը չէ, որ մասնակցում և իր ստեղծագործությունները ներկայացնում է Կաննի կինոփառատոնում։ Նա իր ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն է ունեցել նաև Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89183406_0:271:1066:1071_1920x0_80_0_0_e09c9bdbda3b2f94053c6c07242471dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաննի կինոփառատոն, կոմպոզիտոր, հայ
կաննի կինոփառատոն, կոմպոզիտոր, հայ
Կաննի կինոփառատոնին ներկայացված ֆիլմերից մեկի կոմպոզիտորը Շուշան Սարգսյանն է
20:32 21.05.2025 (Թարմացված է: 16:17 22.05.2025) Կոմպոզիտորն առաջին անգամը չէ, որ իր ստեղծագործությունները ներկայացնում է համաշխարհային հայտնի կինոփառատոնում։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված ֆիլմերից մեկի կոմպոզիտորը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Շուշան Սարգսյանն է։
«Ֆեյսբուքի» իր էջում Շուշան Սարգսյանը հայտնում է, որ մասնակցել է նաև «Marche du Film»-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին՝ ներկայացնելով իր երաժշտությունը։
Նշենք, որ այս հանդիպումներին մասնակցում են միջազգային հեղինակավոր կինոարտադրող ընկերություններ և պրոդյուսերներ, ուստի սա հրաշալի հնարավորություն է համագործակցության նոր ծրագրերի համար։
Կոմպոզիտորն անցել է Կաննի Կարմիր գորգով հատուկ իր համար կարված «Կոմիտասյան մանուշակներ» անվանումը կրող զգեստով։
«Զգեստի հեղինակն ու նախշազարդողը Լուսինե Մովսիսյանն է (Լուսնէ Արտ), որը ոգեշնչվել էր Կոմիտասի ջրամանների նախշազարդերից»,- գրել է Շուշան Սարգսյանը։
Հագուստի դիզայները Նինա Սարկիսյանցն է։
Այսկերպ կոմպոզիտորը ցանկացել է փառատոնի հյուրերին փոխանցել նաև հայկական մշակույթի խորությունն ու նրբագեղությունը։
Հավելենք, որ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն առաջին անգամը չէ, որ մասնակցում և իր ստեղծագործությունները ներկայացնում է Կաննի կինոփառատոնում։ Նա իր ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն է ունեցել նաև Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում։