https://arm.sputniknews.ru/20250521/isu-n-havanutjun-chi-tvel-rus-geghasahvorduhi-zhilinaji-teghapvokhutjany-adrbejani-havaqakan-89191242.html
ISU-ն հավանություն չի տվել ռուս գեղասահորդուհի Ժիլինայի տեղափոխությանը Ադրբեջանի հավաքական
ISU-ն հավանություն չի տվել ռուս գեղասահորդուհի Ժիլինայի տեղափոխությանը Ադրբեջանի հավաքական
Sputnik Արմենիա
Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել Բաքվում սպասվող պատանեկան Գրան պրիի բանակցությունների ընթացքում: 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T15:54+0400
2025-05-21T15:54+0400
2025-05-21T17:15+0400
անվաչմուշկ
գեղասահք
գեղասահորդ
վերոնիկա ժիլինա
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89188714_0:0:3072:1728_1920x0_80_0_0_146fd7f5767351065509f3704b038911.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրաժարվել է հաստատել 17-ամյա ռուս գեղասահորդուհի Վերոնիկա Ժիլինայի մարզական քաղաքացիության փոփոխությունը, որը խնդրել էր տեղափոխվել Ադրբեջանի հավաքական։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով իր աղբյուրին:Աղբյուրը նշում է, որ ISU-ն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից (ФФККР) հրաժարման պաշտոնական նամակ է պահանջել: Ավելի վաղ ֆեդերացիան հրաժարվել էր հավանություն տալ ադրբեջանական անձնագիր ստացած մարզուհու տեղափոխությանը, ինչի մասին նա հայտնել էր մայիսի 14-ին իր սոցիալական ցանցերում:Ադելիա Պետրոսյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչումՌուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Անտոն Սիխարուլիձեն հայտարարել է, որ Ժիլինան Ռուսաստանի հավաքականի անդամ է և չի կարող այլ ազգային թիմ տեղափոխվել: Նա ընդգծել է, որ ֆեդերացիայում չեն հասկանում, թե ինչու Ժիլինան ելույթ չի ունենում։Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել Բաքվում կայանալիք պատանեկան Գրան պրիի բանակցությունների ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-27-ը: Միջոցառմանը հրավիրված է ISU-ի ղեկավարությունը:Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ մարզվող Ժիլինան առողջական խնդիրների պատճառով երկու մրցաշրջան բաց է թողել: Գեղասահորդուհին մի քանի «ուլտրա-սի» վարժությունների է տիրապետում: Նա պատանիների Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի հաղթող է դարձել:Տատյանա Տարասովան գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին անվանել է լավագույնն աշխարհում
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89188714_262:0:2994:2048_1920x0_80_0_0_17621ab59748546dff21d1bae8a1db64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվաչմուշկ, գեղասահք, գեղասահորդ, վերոնիկա ժիլինա, ադրբեջան, ռուսաստան
անվաչմուշկ, գեղասահք, գեղասահորդ, վերոնիկա ժիլինա, ադրբեջան, ռուսաստան
ISU-ն հավանություն չի տվել ռուս գեղասահորդուհի Ժիլինայի տեղափոխությանը Ադրբեջանի հավաքական
15:54 21.05.2025 (Թարմացված է: 17:15 21.05.2025) Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել Բաքվում սպասվող պատանեկան Գրան պրիի բանակցությունների ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրաժարվել է հաստատել 17-ամյա ռուս գեղասահորդուհի Վերոնիկա Ժիլինայի մարզական քաղաքացիության փոփոխությունը, որը խնդրել էր տեղափոխվել Ադրբեջանի հավաքական։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրը նշում է, որ ISU-ն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից (ФФККР) հրաժարման պաշտոնական նամակ է պահանջել: Ավելի վաղ ֆեդերացիան հրաժարվել էր հավանություն տալ ադրբեջանական անձնագիր ստացած մարզուհու տեղափոխությանը, ինչի մասին նա հայտնել էր մայիսի 14-ին իր սոցիալական ցանցերում:
Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Անտոն Սիխարուլիձեն հայտարարել է, որ Ժիլինան Ռուսաստանի հավաքականի անդամ է և չի կարող այլ ազգային թիմ տեղափոխվել: Նա ընդգծել է, որ ֆեդերացիայում չեն հասկանում, թե ինչու Ժիլինան ելույթ չի ունենում։
Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել Բաքվում կայանալիք պատանեկան Գրան պրիի բանակցությունների ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-27-ը: Միջոցառմանը հրավիրված է ISU-ի ղեկավարությունը:
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ մարզվող Ժիլինան առողջական խնդիրների պատճառով երկու մրցաշրջան բաց է թողել: Գեղասահորդուհին մի քանի «ուլտրա-սի» վարժությունների է տիրապետում: Նա պատանիների Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի հաղթող է դարձել: