00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5,1 տոկոսից նվազել մինչև 1,3 տոկոս. Վահե Հովհաննիսյան
17:10
2 ր
Գևորգ Պապոյան
Հայկական բեռները մնացել են Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին. Գևորգ Պապոյան
17:12
1 ր
Վարդան Պողոսյան
Փաշինյանի գործողությունները դուրս են սահմանադրական կարգից. Վարդան Պողոսյան
17:14
4 ր
Իշխան Սաղաթելյան
Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան․ Իշխան Սաղաթելյան
17:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները ՌԴ–ի հետ․ Միրզոյան

© SputnikՍերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված են առողջ, գործընկերային հարաբերություններ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։
«Արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես ցանկանում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ո՛չ։ Մեր պարտավորությունները և իրավունքները, մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, և դրանք որևէ մեկը չի լուծարել, միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումներն ու մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց՝ այս համատեքստում կողմերը կարող են քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, սակայն այդ մեխանիզմները կամ հարաբերությունները վերաֆորմատավորելու վերաբերյալ հարցեր Երևանի օրակարգում չկան։
Անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետությանը` Միրզոյանը նշեց՝ երբ հայկական կողմը տեսավ, որ այն լավ չի աշխատում, ստիպված եղավ վերակազմավորել, վերաքննել անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է։
Նախարարը հիշեցրեց, որ Երևանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի՝ շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և Հայաստանը սառեցրել է գործունեությունը կառույցի շրջանակներում։ Նա ընդգծեց, որ Երևանի և Մոսկվայի քննարկումները շարունակական են, կառուցողական, երկու երկրների միջև ձևավորված են առողջ, գործընկերային հարաբերություններ։
«Մենք կիսում ենք այն գնահատականը, որ եվրոպական անվտանգության՝ գոյություն ունեցած համակարգն արդյունավետ չէ, այն ապացուցել է դա վաղուց և ոչ մեկ անգամ»,- շարունակելով հայ գործընկերոջը՝ նշեց Լավրովը։
Ըստ նրա՝ եվրոպական անվտանգության ողնաշարը եվրատլանտյան կառույցներն էին։ Լավրովի խոսքով՝ վերջին շրջանում ԵՄ-ն ևս համարվում է եվրատլանտյան համակարգի մի մաս, քանի որ այն, ստորագրելով համաձայնագիր ՆԱՏՕ-ի հետ և ՆԱՏՕ-ին պատվիրակելով իր լիազորությունների մի մասն անվտանգային համակարգում, զուգահեռ զբաղվում է ԵՄ միլիտարիզացիայով։
Մոսկվան կարծում է՝ ամենաարդյունավետ անվտանգային համակարգն այն է, որը վերևից չի պարտադրվում, այլ բխում է կյանքից։
Նա նշեց՝ Եվրասիա մայրցամաքում ինտեգրացիոն մի քանի հարթակներ են ստեղծվել` ԵվրԱզես, ԱՊՀ, ՀԱՊԿ, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ և այլն։
«Բնական ճանապարհով ներքևից ձևավորվում է եվրասիական մեծ տարածություն, որը որպես եվրասիական անվտանգության ճարտարապետություն բավականին արդյունավետ է, և այն ստեղծելու ուղղությամբ քննարկումների համար դուռը բաց է»,- նշեց Լավրովը։
Նախարարը հավելեց՝ երկխոսության են հրավիրված բոլորը, այդ թվում՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամները, և սա ունիվերսալ հարթակ է, արդար մոտեցում հետագա հնարավոր կառույցների ձևավորման համար։
«Չի կարելի գալ ու ասել՝ եկեք մենք ձեզ հետաքրքրող նախագիծ առաջարկենք, բայց դրա դիմաց դուք դադարեք շփվել այն մյուսի հետ։ Դա մեր մոտեցումը չէ, այդպիսի սկզբունքը դեռ հնագույն ժամանակներից բնորոշվել է որպես «բաժանի՛ր և տիրի՛ր»։ Պարզ է, որ ոչ մի ժողովրդավարական ու ազատ բան այստեղ չկա»,- ասաց Լավրովը։
Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև ԱԳՆ–ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Այնուհետև նրանք ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-2026 թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։
Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:
Հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով
Լրահոս
0