00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները. Լավրով

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Ռուսաստանը դեմ չէ արտատարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, եթե դրանք ուղղված չեն տարածաշրջանում լարվածության ստեղծմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի երկրների կողմից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արեց Երևանում հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ տարածաշրջանային և միջազգային խնդիրների քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Մենք համոզված ենք, որ այստեղ ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի պետությունների կողմից։ Մենք դեմ չենք արտատարածաշրջանային երկրների մասնակցությանը, ինչպես դա նախատեսված է միջազգային պրակտիկայում, բայց պայմանով, որ նրանց գործողություններն ուղղված չեն լարվածության ստեղծմանը և չեն անտեսում տեղի պետությունների շահերը հանուն աշխարհաքաղաքական խաղերի, որոնք երբեք և ոչ մի տեղ դրական արդյունքների չեն հանգեցրել»,-ընդգծեց Լավրովը։
Նա նշեց` Մոսկվան բաց է համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ազնիվ երկխոսության՝ առանց թաքնված օրակարգերի:
Լավրովը հավելեց` Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին լիարժեք խաղաղության հասնելու գործում՝ խաղաղության պայմանագրի կնքման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման անցկացման միջոցով: Այս գործընթացների համար ամուր հիմք է մնում 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։
Լավրովը նաև նշեց Հարավային Կովկասի երկրներին և նրանց հարևաններին միավորող «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի զգալի ներուժը:
«Արդեն երկու նախարարական հանդիպում է կայացել Թեհրանում և Ստամբուլում։ Այժմ քննարկվում է երրորդ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Նախորդ հանդիպումների արդյունքում մենք որոշակի լավատեսություն ունենք այդ հարթակի հեռանկարների վերաբերյալ»,-հայտարարեց նա։
Նախարարի կարծիքով՝ այս ձևաչափը կարող է կարևոր հենարան դառնալ կայուն խաղաղության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանի երկրների տրանսպորտային-տնտեսական կապերի և մշակութային փոխգործակցության զարգացման համար: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են պայմանավորվել հաջորդ հանդիպումների անցկացման շուրջ, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին:
Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նա իր հայաստանյան այցը սկսեց այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև ԱԳՆ–ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Այնուհետև նրանք ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-2026 թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։
Ավելի ուշ Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների ու փորձագիտական հանրության առջև և Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:
Հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով
Լրահոս
0