https://arm.sputniknews.ru/20250521/hajastann-ogtagvortsel-e-rusakan-zenqy-ajd-tvum-7-shrjanneri-gravman-hamar-lavrvov-89183154.html
Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` 7 շրջանների գրավման համար․ Լավրով
Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` 7 շրջանների գրավման համար․ Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովը ևս մեկ անգամ շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ մեկը չի կարող Ռուսաստանին հանդիմանել, քանի որ գրեթե 2 տասնամյակ ՌԴ ղեկավարները՝ Պուտինն ու... 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T13:43+0400
2025-05-21T13:43+0400
2025-05-21T17:27+0400
սերգեյ լավրով
զենք
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
լեռնային ղարաբաղ
երևան
ասուլիս
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89185327_0:0:800:450_1920x0_80_0_0_63286585e5d547856db42de71f69e24d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբևէ չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական և բելառուսական, Լավրովն ընդգծեց՝ անկախացումից հետո տարիներ շարունակ Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում 7 շրջանների գրավման համար։Նա հավելեց՝ ռուսական զենքը նաև Աֆրիկայում է օգտագործվում։Ըստ նրա՝ տարբեր երկրներում ռուսական զենք կա, դա չի նշանակում, որ ամենուր այդ զենքն օգտագործվում է այն նպատակներով, որը բոլորին կգոհացներ։ Ինչ վերաբերում է Հայաստանին ռուսական զենքի՝ չիրականացված մատակարարումներին, Լավրովի խոսքով՝ այդ հարցն այսօր քննարկվել է, հարցը կարգավորված է, վճարումներն վերաուղղորդվել են այլ նպատակներով։Ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Լավրով«Այստեղ հակասություններ չկան նոր մատակարարումների մասով։ Հիմա մի իրավիճակում ենք, երբ ստիպված ենք պատմության մեջ ոչ առաջին անգամ պայքարել ամբողջ Եվրոպայի դեմ, որը նացիստական կարգախոսներով առաջին պլան է մղել Զելենսկու ռեժիմը։ Այս իրավիճակում Ուկրաինա մեծ քանակությամբ ժամանակակից զենք է մատակարարվում, և դա մեր պատասխանի կարիքն ունի»,- ասաց Լավրովը։Նա վստահ է, որ հայ գործընկերները հասկանում են, որ այս իրավիճակում երբեմն ոչ բոլոր պարտավորություններն է հնարավոր լինում սահմանված ժամկետներում իրականացնել։ Սակայն պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները փոխանցվում են Հայաստանին, և գործընթացը շարունակական է լինելու։ Ինչ վերաբերում է այլ երկրներից սպառազինության գնմանը, Լավրովի խոսքով՝ իրենք դեմ չեն, դա Հայաստանի ընտրությունն է։Լավրովը ևս մեկ անգամ շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ մեկը չի կարող Ռուսաստանին հանդիմանել, քանի որ գրեթե 2 տասնամյակ ՌԴ ղեկավարները՝ Պուտինն ու Մեդվեդևը, քայլեր են ձեռնարկել, առաջարկներ ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։Լավրովը պատմեց` ինչպես է ՀՀ–ն 2022թ–ին հրաժարվել ՀԱՊԿ օգնությունից, Միրզոյանը հակադարձեցՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցնում է փոխզիջումային առաջարկը՝ Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, որպես միջանկյալ փուլ պահպանել Քելբաջարի և Լաչինի շրջանները, որոնք կապում են Հայաստանն ու Ղարաբաղը՝ հարցի վերջնական լուծումը թողնելով հետոյին։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի այս առաջարկը բազմիցս մերժվել է։
լեռնային ղարաբաղ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89185327_110:0:710:450_1920x0_80_0_0_92e5edf78da08e0a0ded453990ccbd52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, զենք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, լեռնային ղարաբաղ, երևան, ասուլիս, տեսանյութեր, տեսանյութ, видео
սերգեյ լավրով, զենք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, լեռնային ղարաբաղ, երևան, ասուլիս, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` 7 շրջանների գրավման համար․ Լավրով
13:43 21.05.2025 (Թարմացված է: 17:27 21.05.2025) Լավրովը ևս մեկ անգամ շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ մեկը չի կարող Ռուսաստանին հանդիմանել, քանի որ գրեթե 2 տասնամյակ ՌԴ ղեկավարները՝ Պուտինն ու Մեդվեդևը, քայլեր են ձեռնարկել, առաջարկներ ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբևէ չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական և բելառուսական, Լավրովն ընդգծեց՝ անկախացումից հետո տարիներ շարունակ Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում 7 շրջանների գրավման համար։
«Ռուսական զենքն օգտագործվել է 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման համար և այնտեղ ամրաշինական և ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձնել Ադրբեջանին»,- ասաց Լավրովը։
Նա հավելեց՝ ռուսական զենքը նաև Աֆրիկայում է օգտագործվում։
Ըստ նրա՝ տարբեր երկրներում ռուսական զենք կա, դա չի նշանակում, որ ամենուր այդ զենքն օգտագործվում է այն նպատակներով, որը բոլորին կգոհացներ։ Ինչ վերաբերում է Հայաստանին ռուսական զենքի՝ չիրականացված մատակարարումներին, Լավրովի խոսքով՝ այդ հարցն այսօր քննարկվել է, հարցը կարգավորված է, վճարումներն վերաուղղորդվել են այլ նպատակներով։
«Այստեղ հակասություններ չկան նոր մատակարարումների մասով։ Հիմա մի իրավիճակում ենք, երբ ստիպված ենք պատմության մեջ ոչ առաջին անգամ պայքարել ամբողջ Եվրոպայի դեմ, որը նացիստական կարգախոսներով առաջին պլան է մղել Զելենսկու ռեժիմը։ Այս իրավիճակում Ուկրաինա մեծ քանակությամբ ժամանակակից զենք է մատակարարվում, և դա մեր պատասխանի կարիքն ունի»,- ասաց Լավրովը։
Նա վստահ է, որ հայ գործընկերները հասկանում են, որ այս իրավիճակում երբեմն ոչ բոլոր պարտավորություններն է հնարավոր լինում սահմանված ժամկետներում իրականացնել։ Սակայն պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները փոխանցվում են Հայաստանին, և գործընթացը շարունակական է լինելու։ Ինչ վերաբերում է այլ երկրներից սպառազինության գնմանը, Լավրովի խոսքով՝ իրենք դեմ չեն, դա Հայաստանի ընտրությունն է։
Լավրովը ևս մեկ անգամ շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ մեկը չի կարող Ռուսաստանին հանդիմանել, քանի որ գրեթե 2 տասնամյակ ՌԴ ղեկավարները՝ Պուտինն ու Մեդվեդևը, քայլեր են ձեռնարկել, առաջարկներ ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցնում է փոխզիջումային առաջարկը՝ Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, որպես միջանկյալ փուլ պահպանել Քելբաջարի և Լաչինի շրջանները, որոնք կապում են Հայաստանն ու Ղարաբաղը՝ հարցի վերջնական լուծումը թողնելով հետոյին։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի այս առաջարկը բազմիցս մերժվել է։