https://arm.sputniknews.ru/20250521/arevmutqy-pvordzum-e-tujl-chtal-rd---i-irani-ev-turqiaji-het-haravajin-kvovkasi-hamakhmbumy-89199573.html
Արևմուտքը փորձում է թույլ չտալ ՌԴ - ի, Իրանի և Թուրքիայի հետ Հարավային Կովկասի համախմբումը
Արևմուտքը փորձում է թույլ չտալ ՌԴ - ի, Իրանի և Թուրքիայի հետ Հարավային Կովկասի համախմբումը
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Հարավային Կովկասում կա երկու միտումների բախում. դրանցից մեկը տարածաշրջանի երկրների ընտրությունը և նրանց անմիջական հարևանների... 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T18:11+0400
2025-05-21T18:11+0400
2025-05-21T18:11+0400
սերգեյ լավրով
հայաստան
հարավային կովկաս
ռուսաստան
եվրամիություն
ամն
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180454_0:0:1492:839_1920x0_80_0_0_12c62ab5671fc130adfaba368a4343ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Արևմուտքը ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ Հարավային Կովկասի համախմբումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական բուհերի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հայ-ռուսական համալսարանում:Նա հիշեցրել է, որ 2024 թվականի աշնանը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը, պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել բոլոր ուղղություններով շփումները, որոնք նախկինում զգալիորեն կրճատվել էին։ Այս պայմանավորվածության շրջանակներում հունվարին Լավրովը Մոսկվայում ընդունել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, իսկ այժմ պատասխան այցով գտնվում է Երևանում:Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում այսօր կա երկու միտումների բախում։ Առաջին միտումը տարածաշրջանի երկրների ինքնիշխան ընտրության և նրանց մերձավոր հարևաններ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի օրինական շահերի նկատմամբ հարգանքն է։ Այս համատեքստում Լավրովը նշել է «3+3» ձևաչափի ներուժը, որը միավորում է այդ երկրներն ու Հարավային Կովկասի պետությունները։ Արդեն հանդիպումներ են տեղի ունեցել Ստամբուլում և Թեհրանում, ձեռք են բերվել հաջորդ նախարարական հանդիպումն անցկացնելու, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում ոլորտային երկխոսությունը զարգացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ:Ընդ որում, Լավրովն ընդգծել է, որ «3+3» ձևաչափին մասնակցությունը չի սահմանափակում այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու երկրների իրավունքը։ Դրան հակառակ, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, արևմտյան երկրները, առաջին հերթին Եվրամիությունը, ձգտում են տարածաշրջանին պարտադրել գերիշխող մոտեցում։ ԱՄՆ վարչակազմը, ինչպես նշել է նախարարը, ի տարբերություն ԵՄ-ի, տարածաշրջանի նկատմամբ դեռևս հստակ դիրքորոշում չի մշակել: ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ «էլ ավելի կոշտ» պատժամիջոցների փաթեթի վրա««Մեզ հետ, կամ մեր դեմ» սկզբունքը ակտիվորեն կիրառվում է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Մոնղոլիայի նկատմամբ», - նշել է Լավրովը:Նա հավելել է, որ արևմտյան նախագծերը զգայուն տեղեկատվության հասանելիություն են տալիս, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ինչպես նաև պետական սահմանների կազմակերպման մասով:Ռուսաստանը, իր հերթին, առաջարկում է այլընտրանք, որը հիմնված է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, ընդգծել է նախարարը:
հարավային կովկաս
ամն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180454_72:0:1399:995_1920x0_80_0_0_a4e8d7dc0febd91bf9a9758715861b49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, եվրամիություն, ամն, արևմուտք
սերգեյ լավրով, հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, եվրամիություն, ամն, արևմուտք
Արևմուտքը փորձում է թույլ չտալ ՌԴ - ի, Իրանի և Թուրքիայի հետ Հարավային Կովկասի համախմբումը
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Հարավային Կովկասում կա երկու միտումների բախում. դրանցից մեկը տարածաշրջանի երկրների ընտրությունը և նրանց անմիջական հարևանների օրինական շահերի նկատմամբ հարգանքն է, իսկ մյուսը՝ Արևմուտքի գերիշխանությունը հաստատելու փորձը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Արևմուտքը ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ Հարավային Կովկասի համախմբումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական բուհերի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հայ-ռուսական համալսարանում:
Նա հիշեցրել է, որ 2024 թվականի աշնանը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը, պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել բոլոր ուղղություններով շփումները, որոնք նախկինում զգալիորեն կրճատվել էին։ Այս պայմանավորվածության շրջանակներում հունվարին Լավրովը Մոսկվայում ընդունել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, իսկ այժմ պատասխան այցով գտնվում է Երևանում:
«Ի կատարումն մեզ տրված հանձնարարության, շատ անկեղծ քննարկում ենք ոչ միայն այն հարցերը, որոնք երկու կողմերն էլ դրական են ընկալում, այլև թեմաներ, որոնց շուրջ տեսակետները տարբեր են», - նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում այսօր կա երկու միտումների բախում։ Առաջին միտումը տարածաշրջանի երկրների ինքնիշխան ընտրության և նրանց մերձավոր հարևաններ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի օրինական շահերի նկատմամբ հարգանքն է։ Այս համատեքստում Լավրովը նշել է «3+3» ձևաչափի ներուժը, որը միավորում է այդ երկրներն ու Հարավային Կովկասի պետությունները։ Արդեն հանդիպումներ են տեղի ունեցել Ստամբուլում և Թեհրանում, ձեռք են բերվել հաջորդ նախարարական հանդիպումն անցկացնելու, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում ոլորտային երկխոսությունը զարգացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ:
Ընդ որում, Լավրովն ընդգծել է, որ «3+3» ձևաչափին մասնակցությունը չի սահմանափակում այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու երկրների իրավունքը։ Դրան հակառակ, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, արևմտյան երկրները, առաջին հերթին Եվրամիությունը, ձգտում են տարածաշրջանին պարտադրել գերիշխող մոտեցում։ ԱՄՆ վարչակազմը, ինչպես նշել է նախարարը, ի տարբերություն ԵՄ-ի, տարածաշրջանի նկատմամբ դեռևս հստակ դիրքորոշում չի մշակել:
««Մեզ հետ, կամ մեր դեմ» սկզբունքը ակտիվորեն կիրառվում է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Մոնղոլիայի նկատմամբ», - նշել է Լավրովը:
Նա հավելել է, որ արևմտյան նախագծերը զգայուն տեղեկատվության հասանելիություն են տալիս, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ինչպես նաև պետական սահմանների կազմակերպման մասով:
Ռուսաստանը, իր հերթին, առաջարկում է այլընտրանք, որը հիմնված է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, ընդգծել է նախարարը: