https://arm.sputniknews.ru/20250520/rdn-patrast-e-der-standznel-amni-ev-irani-gvortsarqum-agn-89134361.html
ՌԴ–ն պատրաստ է դեր ստանձնել ԱՄՆ–ի և Իրանի գործարքում. ԱԳՆ
ՌԴ–ն պատրաստ է դեր ստանձնել ԱՄՆ–ի և Իրանի գործարքում. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են անուղղակի բանակցությունների չորս փուլ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T14:05+0400
2025-05-20T14:05+0400
2025-05-20T14:07+0400
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն
ամն կոնգրես
անդրեյ ռուդենկո
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35440416_0:241:3125:1999_1920x0_80_0_0_f03761e233c0f06dde046549c4558f8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Մոսկվան պատրաստ է իրանական միջուկային դոսյեի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի գործարքում ստանձնել այն դերը, որը նրան կվստահեն համաձայնագիրը ստորագրած երկրները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են անուղղակի բանակցությունների չորս փուլ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ Իրանի ԱԳ նախարարը հանդիպումից հետո հայտնել է, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, իսկ բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում: Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ վստահություն կառուցելու համար Իրանը պատրաստ է կարգավորել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել հարստացումից:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը մոտ է ավարտին՝ լավատեսություն հայտնելով Թեհրանի օբյեկտներին ռազմական հարվածը կանխելու վերաբերյալ:Իրանի Մեջլիսը առաջնահերթության կարգով կքննարկի ՌԴ–ի հետ գործընկերության մասին պայմանագիրըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը միաժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը: Իրանի իշխանությունները մերժել են նման պահանջները՝ հայտարարելով, որ ուրանի հարստացումը կշարունակեն ինչպես համաձայնագրի, այնպես էլ դրա բացակայության դեպքում, իսկ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին, ըստ տեղական լրատվամիջոցների, ասել է, որ գործարքը չի կայանա, եթե ԱՄՆ-ն պահանջի ուրանի հարստացման ամբողջական դադարեցում:Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները դժվար թե արդյունքի հանգեցնեն:2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԳՀՀԾ), որը Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35440416_122:0:2853:2048_1920x0_80_0_0_dfa31e4d8aeb2cbf5a4fe7fafcead071.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միջուկային զենք, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, իրանի իսլամական հանրապետություն, ամն կոնգրես, անդրեյ ռուդենկո, ռուսաստան
միջուկային զենք, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, իրանի իսլամական հանրապետություն, ամն կոնգրես, անդրեյ ռուդենկո, ռուսաստան
ՌԴ–ն պատրաստ է դեր ստանձնել ԱՄՆ–ի և Իրանի գործարքում. ԱԳՆ
14:05 20.05.2025 (Թարմացված է: 14:07 20.05.2025) Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են անուղղակի բանակցությունների չորս փուլ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Մոսկվան պատրաստ է իրանական միջուկային դոսյեի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի գործարքում ստանձնել այն դերը, որը նրան կվստահեն համաձայնագիրը ստորագրած երկրները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում մենք պատրաստ կլինենք ստանձնել այն պատասխանատվությունը, որը մեզ հետ պատրաստ են կիսել այդ պայմանավորվածությունը ստորագրող երկրները»,-ասել է նա:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են անուղղակի բանակցությունների չորս փուլ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ Իրանի ԱԳ նախարարը հանդիպումից հետո հայտնել է, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, իսկ բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում: Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ վստահություն կառուցելու համար Իրանը պատրաստ է կարգավորել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել հարստացումից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը մոտ է ավարտին՝ լավատեսություն հայտնելով Թեհրանի օբյեկտներին ռազմական հարվածը կանխելու վերաբերյալ:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը միաժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը: Իրանի իշխանությունները մերժել են նման պահանջները՝ հայտարարելով, որ ուրանի հարստացումը կշարունակեն ինչպես համաձայնագրի, այնպես էլ դրա բացակայության դեպքում, իսկ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին, ըստ տեղական լրատվամիջոցների, ասել է, որ գործարքը չի կայանա, եթե ԱՄՆ-ն պահանջի ուրանի հարստացման ամբողջական դադարեցում:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները դժվար թե արդյունքի հանգեցնեն:
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԳՀՀԾ), որը Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: