00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում միգրանտներին խիստ հսկողության տակ կվերցնեն

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՄիգրացիոն կենտրոն. արխիվային լուսանկար
Միգրացիոն կենտրոն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2025
Բաժանորդագրվել
Օրինագծի հեղինակները նշում են, որ դա թույլ կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նվազեցնել հանցագործությունների և իրավախախտումների թիվը:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի–Sputnik. ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների գրանցման փորձարկման մասին։ Նոր օրենով բջջային հավելվածի միջոցով տեղեկատվություն կհավաքվի օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վայրի վերաբերյալ։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները համաձայնություն են տալիս անձնական տվյալների, այդ թվում՝ բջջային սարքերում առկա տեղեկությունների և աշխարհագրական դիրքի մշակման համար, և այս բջջային հավելվածի միջոցով ներքին գործերի նախարարության տարածքային մարմին են ուղարկում հաղորդագրություն իրենց փաստացի գտնվելու վայրի մասին:
ՌԴ ԱԽ–ն քննարկել է միգրացիոն քաղաքականության արմատական փոփոխության նպատակահարմարությունը
Այսպիսով, օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում են գտնվելու վայրում պարտադիր գրանցման, մատնահետքի, կենսաչափական լուսանկարահանման, բաժանորդային սարքերի աշխարհագրական դիրքի մոնիտորինգի պահանջներ:
Նորամուծությունները չեն վերաբերի միայն դիվանագետներին և Բելառուսի քաղաքացիներին։
Փորձարկման մասնակիցներ կլինեն այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործել առանց վիզայի, այդ թվում՝ նրանք, ովքեր, համաձայն դաշնային օրենքների կամ միջազգային պայմանագրերի (բացառությամբ Բելառուսի քաղաքացիների), աշխատում են արտոնագրով, իրավունք ունեն աշխատել առանց արտոնագրի, փորձնական ծրագրի անցկացման տարածքում փոխել են այցի նպատակը, ինչպես նաև նրանք, ովքեր ոչ աշխատանքային գործունեության նպատակով 90 օրից ավելի գտնվում են տարածաշրջանում:
ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30–ից նոր պահանջ կգործի
Եթե էքսպերիմենտի մասնակից օտարերկրացիները փոխում են իրենց փաստացի գտնվելու վայրը, ապա պարտավոր են 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել ՆԳՆ-ին:
Բացառություն կկազմեն նրանց (այդ թվում որոշակի բնակության վայր չունեցող անձանց)՝ հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, գիշերօթիկներում, տուրիստական բազաներում, ճամբարներում, բժշկական և սոցիալական սպասարկման հաստատություններում, ինչպես նաև քրեական կամ վարչական պատիժ իրականացնող հաստատություններում գտնվելու դեպքերը:
Լրահոս
0