https://arm.sputniknews.ru/20250520/israjeli-harvatsneri-hetevanqvov-gazaji-hatvatsum-arnvazn-50-mard-e-zvohvel-aghbjur-89124063.html
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 50 մարդ է զոհվել. աղբյուր
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 50 մարդ է զոհվել. աղբյուր
Sputnik Արմենիա
Ավելի քան 10 մարդ է զոհվել Գազայի դպրոցում, որտեղ փախստականներ են տեղակայված։ 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T10:35+0400
2025-05-20T10:35+0400
2025-05-20T13:42+0400
իսրայել
գազայի հատված
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86907129_0:320:3072:2048_1920x0_80_0_0_3a2d2840b308667f9f18fa85e5f79595.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Գազայի հատվածում առավոտյան իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 50 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al-Jazeera հեռուստաալիքին։Հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 10 մարդ է զոհվել Գազայի դպրոցում, որտեղ փախստականներ էին բնակվում: Ռմբակոծության են ենթարկվել նաև Դեյր-էլ-Բալախ քաղաքում, Ջեբալիա և Նուսեյրաթ ճամբարներում տեղակայված թիրախներ, այդ թվում՝ բնակելի շենքեր:Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսել է գնդակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 3,3 հազար մարդ, վիրավորվել ավելի քան 9,3 հազարը:Իսրայելի նոր գործողությունը Գազայում. զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկՄայիսի 18-ին Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները նախազգուշացրել են, որ իսրայելական ռմբակոծությունների աճող ինտենսիվության ֆոնին առաջիկա 72 ժամվա ընթացքում ստիպված կլինեն դադարեցնել բնակչությանն օգնության ցուցաբերումը, եթե չստանան ավտոմեքենաների վառելիքի առնվազն նվազագույն պաշարներ:Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 18-ին հայտարարել է Գազայի հատվածում լայնածավալ՝ «Գեդեոնի մարտակառքեր» ցամաքային գործողության իրականացման մասին, որի նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջնական ջախջախումն է: Ռազմական գործողությունների ընդլայնումը տեղի է ունենում Կատարում միջնորդավորված բանակցություններին զուգահեռ, որտեղ դեռևս փորձեր են արվում համաձայնեցնել հրադադարը և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու գործարքը:Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին ջախջախելու լայնածավալ գործողություն սկսելու մասին
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86907129_137:0:2868:2048_1920x0_80_0_0_1dc5317735c8cf28c941649639eb65d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, զոհ
իսրայել, գազայի հատված, զոհ
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում առնվազն 50 մարդ է զոհվել. աղբյուր
10:35 20.05.2025 (Թարմացված է: 13:42 20.05.2025) Ավելի քան 10 մարդ է զոհվել Գազայի դպրոցում, որտեղ փախստականներ են տեղակայված։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Գազայի հատվածում առավոտյան իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 50 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al-Jazeera հեռուստաալիքին։
«Գազա քաղաքին, հատվածի հյուսիսային և կենտրոնական շրջաններին իսրայելական հարվածների հետևանքով այսօր առավոտից 50 մարդ է զոհվել», - հայտնել են բժշկական աղբյուրները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 10 մարդ է զոհվել Գազայի դպրոցում, որտեղ փախստականներ էին բնակվում: Ռմբակոծության են ենթարկվել նաև Դեյր-էլ-Բալախ քաղաքում, Ջեբալիա և Նուսեյրաթ ճամբարներում տեղակայված թիրախներ, այդ թվում՝ բնակելի շենքեր:
Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսել է գնդակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 3,3 հազար մարդ, վիրավորվել ավելի քան 9,3 հազարը:
Մայիսի 18-ին Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները նախազգուշացրել են, որ իսրայելական ռմբակոծությունների աճող ինտենսիվության ֆոնին առաջիկա 72 ժամվա ընթացքում ստիպված կլինեն դադարեցնել բնակչությանն օգնության ցուցաբերումը, եթե չստանան ավտոմեքենաների վառելիքի առնվազն նվազագույն պաշարներ:
Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 18-ին հայտարարել է Գազայի հատվածում լայնածավալ՝ «Գեդեոնի մարտակառքեր» ցամաքային գործողության իրականացման մասին, որի նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջնական ջախջախումն է: Ռազմական գործողությունների ընդլայնումը տեղի է ունենում Կատարում միջնորդավորված բանակցություններին զուգահեռ, որտեղ դեռևս փորձեր են արվում համաձայնեցնել հրադադարը և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու գործարքը: