https://arm.sputniknews.ru/20250520/hajery-petq-e-veradarnan-arcakh-shvejcaraci-khvorhrdaranakannery-nvor-hartak-en-gvortsarkum-89145097.html
Հայերը պետք է վերադառնան Արցախ. շվեյցարացի խորհրդարանականները նոր հարթակ են գործարկում
Հայերը պետք է վերադառնան Արցախ. շվեյցարացի խորհրդարանականները նոր հարթակ են գործարկում
Sputnik Արմենիա
Միջոցառմանը ելույթ կունենա նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T16:32+0400
2025-05-20T16:32+0400
2025-05-20T16:34+0400
հայաստան
արցախ
բռնի տեղահանված
շվեյցարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672613_0:78:1500:922_1920x0_80_0_0_51c9f2c1c71c7145c3326a6f45a4f898.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորները նոր հարթակ կգործարկեն` ի աջակցություն արցախահայերի վերադարձի իրավունքի։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգայինվերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ»:Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672613_84:0:1417:1000_1920x0_80_0_0_267144fb135e1f45159526f6cf98ab07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, շվեյցարիա
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, շվեյցարիա
Հայերը պետք է վերադառնան Արցախ. շվեյցարացի խորհրդարանականները նոր հարթակ են գործարկում
16:32 20.05.2025 (Թարմացված է: 16:34 20.05.2025) Միջոցառմանը ելույթ կունենա նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորները նոր հարթակ կգործարկեն` ի աջակցություն արցախահայերի վերադարձի իրավունքի։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Մայիսի 26-ին Բեռնում իր աշխատանքները կսկսի 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի` մարտի 18-ի որոշմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային
վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ»:
Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:
Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։