https://arm.sputniknews.ru/20250520/fransiajum-jrhegheghneri-hetevanqvov-3-mard-e-mahacel-hegheghvel-e-sen-trvopei-odanavakajany-89159552.html
Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է մահացել, հեղեղվել է Սեն Տրոպեի օդանավակայանը
Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է մահացել, հեղեղվել է Սեն Տրոպեի օդանավակայանը
Sputnik Արմենիա
Ամպրոպների պատճառով եղանակային սպառնալիքի բարձր՝ դեղին մակարդակ է պահպանվում Ֆրանսիայի հարավի և հարավ-արևելքի ավելի քան 30 դեպարտամենտներում: 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T21:43+0400
2025-05-20T21:43+0400
2025-05-20T21:43+0400
տեսանյութեր
հեղեղում
ջրհեղեղ
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89158453_8:0:1272:711_1920x0_80_0_0_f9829f415a99c9f65d548b9fd795350b.jpg
Ֆրանսիայի հարավում ամպրոպների և ջրհեղեղների հետևանքով երեք մարդ է մահացել, հեղեղվել է Սեն Տրոպե էլիտար հանգստավայրի օդանավակայանը. հորդառատ անձրևներից հետո Լա Մոլի ողջ տարածքը բառացիորեն ջրի տակ է անցել:Վիդոբանում առավոտյան 186 մմ տեղումներ են եղել, ընդ որում՝ ամսական տեղումների նորման այդ շրջանում 54 մմ է։ Դեպարտամենտի մյուս կոմունաներում օդերևութաբանները հայտնել են 80-100 մմ տեղումների մասին։Վար դեպարտամենտի պրեֆեկտուրան, որն առավոտից որոնողափրկարարական գործողություններ էր կազմակերպել, հայտնել է, որ Մոլ գետի վարարումից հետո հեղեղումների պատճառով շուրջ 50 մարդ է տարհանվել:Վատ եղանակից ամենաշատը տուժել է Կավալիեր թաղամասը։ Այնտեղ հեղեղվել են ճանապարհներն ու կայանատեղիները, ջուրը քշել-տարել է կամուրջների մի մասը։ Դեպարտամենտի իշխանությունները հայտարարել են, որ արտակարգ եղանակային ֆենոմեն է կատարվածը։ Տեղական 11 ավտոմայրուղիներում երթևեկությունը խաթարվել է, Լա Մոլ - Սեն-Տրոպե օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:Ավելի քան 600 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ամպրոպների պատճառով եղանակային սպառնալիքի բարձր՝ դեղին մակարդակը պահպանվում է երկրի հարավի և հարավ-արևելքի ավելի քան 30 դեպարտամենտներում, ըստ «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների: Նիցցայի և Կաննի այգիները փակ են։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Վարում ամպրոպի սկսվելուց հետո լույս ուրբաթ գիշերը գրանցվել է կայծակի ավելի քան 600 փայլատակում, խոշոր կարկուտ է տեղացել:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89158453_166:0:1114:711_1920x0_80_0_0_c6d91f01daadffc4c0d645040b64e9f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հեղեղում, ջրհեղեղ, ֆրանսիա, видео
տեսանյութեր, հեղեղում, ջրհեղեղ, ֆրանսիա, видео
Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է մահացել, հեղեղվել է Սեն Տրոպեի օդանավակայանը
Ամպրոպների պատճառով եղանակային սպառնալիքի բարձր՝ դեղին մակարդակ է պահպանվում Ֆրանսիայի հարավի և հարավ-արևելքի ավելի քան 30 դեպարտամենտներում:
Ֆրանսիայի հարավում ամպրոպների և ջրհեղեղների հետևանքով երեք մարդ է մահացել, հեղեղվել է Սեն Տրոպե էլիտար հանգստավայրի օդանավակայանը. հորդառատ անձրևներից հետո Լա Մոլի ողջ տարածքը բառացիորեն ջրի տակ է անցել:
«Մայիսի 20-ի վաղ առավոտից ամպրոպներն ու հորդառատ անձրևը հարվածել են Վար դեպարտամենտին: Դրանց ինտենսիվության պատճառով ջրհեղեղներ են սկսվել։ Առնվազն երեք մարդ է մահացել Լավանդուում և Վիդոբանում»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Վիդոբանում առավոտյան 186 մմ տեղումներ են եղել, ընդ որում՝ ամսական տեղումների նորման այդ շրջանում 54 մմ է։ Դեպարտամենտի մյուս կոմունաներում օդերևութաբանները հայտնել են 80-100 մմ տեղումների մասին։
Վար դեպարտամենտի պրեֆեկտուրան, որն առավոտից որոնողափրկարարական գործողություններ էր կազմակերպել, հայտնել է, որ Մոլ գետի վարարումից հետո հեղեղումների պատճառով շուրջ 50 մարդ է տարհանվել:
Վատ եղանակից ամենաշատը տուժել է Կավալիեր թաղամասը։ Այնտեղ հեղեղվել են ճանապարհներն ու կայանատեղիները, ջուրը քշել-տարել է կամուրջների մի մասը։ Դեպարտամենտի իշխանությունները հայտարարել են, որ արտակարգ եղանակային ֆենոմեն է կատարվածը։ Տեղական 11 ավտոմայրուղիներում երթևեկությունը խաթարվել է, Լա Մոլ - Սեն-Տրոպե օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:
Ավելի քան 600 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ամպրոպների պատճառով եղանակային սպառնալիքի բարձր՝ դեղին մակարդակը պահպանվում է երկրի հարավի և հարավ-արևելքի ավելի քան 30 դեպարտամենտներում, ըստ «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների: Նիցցայի և Կաննի այգիները փակ են։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Վարում ամպրոպի սկսվելուց հետո լույս ուրբաթ գիշերը գրանցվել է կայծակի ավելի քան 600 փայլատակում, խոշոր կարկուտ է տեղացել: