https://arm.sputniknews.ru/20250519/zakharvova-rd-n-gvortsum-e-hamakargvats-ukrainakan-kargavvorman-harcum-ir-mvotecman-hunvov-89107142.html
Զախարովա․ ՌԴ-ն գործում է համակարգված` ուկրաինական կարգավորման հարցում իր մոտեցման հունով
Զախարովա․ ՌԴ-ն գործում է համակարգված` ուկրաինական կարգավորման հարցում իր մոտեցման հունով
Sputnik Արմենիա
Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է ցուցադրում՝ հիմնված միջազգային իրավունքի, երկրի շահերի և, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության... 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T17:50+0400
2025-05-19T17:50+0400
2025-05-19T18:03+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
մարիա զախարովա
ռուսաստան
բանակցություն
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88656035_0:0:2560:1440_1920x0_80_0_0_6efd8b0c78317837cc5e3c89ad81cc7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ռուսաստանը գործում է համակարգված՝ Ուկրաինական կարգավորման հարցերում իր դիրքորոշման հունով, իսկ Կիևն ընդհակառակը` անընդհատ փոխում է իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նա նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է ցուցաբերում՝ հիմնված միջազգային իրավունքի, երկրի շահերի և, ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա:2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերի Ռուսաստանի նոր շրջանների՝ ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ամբողջ տարածքից, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին։Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։Թրամփը մայիսի 17-ին հայտարարել էր, որ մայիսի 19-ին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88656035_325:0:2245:1440_1920x0_80_0_0_e045335dfcb5da0269cf2b8681edebb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
մարիա զախարովա, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Զախարովա․ ՌԴ-ն գործում է համակարգված` ուկրաինական կարգավորման հարցում իր մոտեցման հունով
17:50 19.05.2025 (Թարմացված է: 18:03 19.05.2025) Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է ցուցադրում՝ հիմնված միջազգային իրավունքի, երկրի շահերի և, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ռուսաստանը գործում է համակարգված՝ Ուկրաինական կարգավորման հարցերում իր դիրքորոշման հունով, իսկ Կիևն ընդհակառակը` անընդհատ փոխում է իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ամենակարևորը մեր երկրի դիրքորոշումն է, որը հստակ արտահայտել է ՌԴ նախագահը 2024 թվականի հունիսի 14-ին։ Եվ տեսեք, թե որքան համակարգային, որքան սկզբունքային և որքան տրամաբանորեն է գործում մեր երկիրն այդ սկզբունքների հունով։ Եվ տեսեք, թե քանի անգամ է իր դիրքորոշումը փոխել Կիևի ռեժիմը։ Նույնիսկ ստամբուլյան բանակցություններից երևում էր․ առավոտյան մի բան էին ասում, երեկոյան՝ ուրիշ բան, հաջորդ առավոտ՝ երրորդ բանը, և այդպես շարունակ»,-ասել է Զախարովան լրագրողներին՝ մեկնաբանելով Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի ուղիղ բանակցությունները։
Նա նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է ցուցաբերում՝ հիմնված միջազգային իրավունքի, երկրի շահերի և, ընդհանուր առմամբ, ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա:
2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերի Ռուսաստանի նոր շրջանների՝ ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ամբողջ տարածքից, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին։
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին
գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։
Թրամփը մայիսի 17-ին հայտարարել էր, որ մայիսի 19-ին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ: