https://arm.sputniknews.ru/20250519/tsir-katiny-mtk-ic-milky-way---2025-mrcujti-lavagujn-lusankarnery-89102067.html
Ծիր Կաթինը՝ ՄՏԿ-ից․ «Milky Way - 2025» մրցույթի լավագույն լուսանկարները
Ծիր Կաթինը՝ ՄՏԿ-ից․ «Milky Way - 2025» մրցույթի լավագույն լուսանկարները
Sputnik Արմենիա
Բացի Ծիր Կաթինից, հավաքածուում կարելի է տեսնել գիսաստղ, երկնաքարային անձրև և Լուսնի խավարում: 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T19:51+0400
2025-05-19T19:51+0400
2025-05-19T20:22+0400
ֆոտոշարք
լուսանկարներ
լուսանկար
տիեզերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89099507_0:613:2048:1765_1920x0_80_0_0_f069e8cac6aa019be5632cd14b27315a.jpg
Capture the Atlas ճանապարհորդական բլոգը հրապարակել է «Ծիր Կաթինի տարվա լուսանկարիչ» 8-րդ ամենամյա մրցույթի 25 լավագույն լուսանկարների ընտրանին։ Լուսանկարներն արվել են ամբողջ աշխարհից, այդ թվում, պատմության մեջ առաջին անգամ, տիեզերքից։«Milky Way Photographer of the Year 2025» մրցույթին ավելի քան 6000 հայտ է ներկայացվել։ Ընդգրկվել են 16 տարբեր ազգությունների լուսանկարիչների աշխատանքներ, որոնք արվել են աշխարհի 25 կետից, այդ թվում Չիլիից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Շվեյցարիայից, Գվատեմալայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Թայվանից, Արգենտինայից, Եմենից, Չադից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Նամիբիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից։Ծիր Կաթինի սեզոնը Հյուսիսային կիսագնդում սովորաբար տևում է փետրվարից մինչև հոկտեմբեր, իսկ Հարավային կիսագնդում՝ հունվարից մինչև նոյեմբեր, ընդ որում՝ այս գալակտիկայի ամենաերկար դիտվող ժամանակահատվածը մայիս-հունիսին է։Ներկայացնում ենք լավագույն 25 լուսանկարներից 12-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89099507_0:329:2048:1865_1920x0_80_0_0_5ca819c8ef939351f0a151e76e0f8bd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, տիեզերք
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, տիեզերք
Ծիր Կաթինը՝ ՄՏԿ-ից․ «Milky Way - 2025» մրցույթի լավագույն լուսանկարները
19:51 19.05.2025 (Թարմացված է: 20:22 19.05.2025) Բացի Ծիր Կաթինից, հավաքածուում կարելի է տեսնել գիսաստղ, երկնաքարային անձրև և Լուսնի խավարում:
Capture the Atlas ճանապարհորդական բլոգը հրապարակել է «Ծիր Կաթինի տարվա լուսանկարիչ» 8-րդ ամենամյա մրցույթի 25 լավագույն լուսանկարների ընտրանին։ Լուսանկարներն արվել են ամբողջ աշխարհից, այդ թվում, պատմության մեջ առաջին անգամ, տիեզերքից։
«Milky Way Photographer of the Year 2025» մրցույթին ավելի քան 6000 հայտ է ներկայացվել։ Ընդգրկվել են 16 տարբեր ազգությունների լուսանկարիչների աշխատանքներ, որոնք արվել են աշխարհի 25 կետից, այդ թվում Չիլիից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Շվեյցարիայից, Գվատեմալայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Թայվանից, Արգենտինայից, Եմենից, Չադից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Նամիբիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից։
Այս տարի մրցութային լուսանկարների հավաքածուն ներառում է Ծիր Կաթինի եզակի լուսանկարը, որն արվել է Միջազգային տիեզերակայանից՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Դոն Փեթիթի կողմից: Բացի Ծիր Կաթինից, հավաքածուում կարելի է տեսնել գիսաստղ, երկնաքարային անձրև և Լուսնի խավարում:
Ծիր Կաթինի սեզոնը Հյուսիսային կիսագնդում սովորաբար տևում է փետրվարից մինչև հոկտեմբեր, իսկ Հարավային կիսագնդում՝ հունվարից մինչև նոյեմբեր, ընդ որում՝ այս գալակտիկայի ամենաերկար դիտվող ժամանակահատվածը մայիս-հունիսին է։
Ներկայացնում ենք լավագույն 25 լուսանկարներից 12-ը։
Starlit Ocean: A Comet, the setting Venus, the Milky Way, and McWay Falls, լուսանկարիչ՝ Xingyang Cai
One in a Billion, լուսանկարիչ՝ Don Pettit
Bottle Tree Paradise, լուսանկարիչ՝ Benjamin Barakat
Cosmic Fire, լուսանկարիչ՝ Sergio Montúfar
Winter Fairy Tale, լուսանկարիչ՝ Uroš Fink
Echiwile Arch, լուսանկարիչ՝ Vikas Chander
Blosoom, լուսանկարիչ՝ Ethan Su
Galaxy of the Stone Array, լուսանկարիչ՝ Alvin Wu
Un Destello en la Oscuridad, լուսանկարիչ՝ Luis Merino
Boot Arch Perseids, լուսանկարիչ՝ Mike Abramyan
A Sea of Lupines, լուսանկարիչ՝ Max Inwood
Universo de Sal, լուսանկարիչ՝ Alejandra Heis