https://arm.sputniknews.ru/20250519/rdi-het-kapery-shur-tal-ev-kapel-miutenakan-petutjan-het-manipuljacia-e-qvocharjan-89087095.html
ՌԴ–ի հետ կապերը շուռ տալ և կապել Միութենական պետության հետ` մանիպուլյացիա է. Քոչարյան
ՌԴ–ի հետ կապերը շուռ տալ և կապել Միութենական պետության հետ` մանիպուլյացիա է. Քոչարյան
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև Բելառուսի նախագահի նկատմամբ մեր երկրում ձևավորված բավականին բացասական վերաբերմունքին։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T11:41+0400
2025-05-19T11:41+0400
2025-05-19T12:00+0400
ռոբերտ քոչարյան
միութենական պետություն
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89084781_0:0:1200:676_1920x0_80_0_0_7d7aecbaa94c40f19f373b5105aadf72.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Իր նախագահության ընթացքում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը Միութենական պետության հետ միավորելու մասին որևէ խոսակցություն երբեք չի ունեցել ՌԴ նախագահներ Ելցինի կամ Պուտինի հետ։ Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինքը մտադրություն է ունեցել Հայաստանը մտցնել Ռուսաստան–Բելառուս Միութենական պետության կազմի մեջ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նա նշեց, որ երբևէ չի եղել անգամ նման փորձ նույնիսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։«Դեռ մեծ հարց է` եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք նախապայմաններ կքաշեի՞ն, թե՞ ոչ։ Տպավորությունն այնպիսին է, թե կանգնած սպասում են` Հայաստանին երբ են միավորելու այդ միության մեջ։ Ես անկեղծորեն ասում եմ` նման խոսակցություն չի եղել։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ ստերեոտիպն ընդհանրապես չկա։ Իսկ թե ինչու են վերջին երկու ամսվա ընթացքում անընդհատ այդ ու իմ մասին խոսում, կարծես թե այլ հերոսի անուն չիմանան (այն հայտնի հումորի նման), խնդիրն այն է, որ մեզ մոտ բավականին բացասական վերաբերմունք է ստեղծվել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ` հաշվի առնելով իր հարաբերությունները Ալիևի հետ։ Հիմա այդ վերաբերմունքը շահագործվում է 100 տոկոսով»,– նշեց Քոչարյանը։Հայաստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Միութենական պետության կազմ մտնելու. ՓաշինյանՆա վստահեցրեց, որ իր նախագահության ժամանակ Բելառուսը երբեք այնպիսի քայլ չի արել, որը կարող էր ՀՀ իշխանությունների դժգոհությունը հարուցել, ընդհակառակը` այդ երկիրը միշտ մեր կողքին կանգնած է եղել, ու անհայտ է, թե ինչ պատահեց հետո։Ըստ Քոչարյանի` Ռուսաստանի հարաբերությունները շուռ տալն ու բերել Միութենական պետության հետ կապելն ուղղակի մանիպուլատիվ քայլեր են։ ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ այդպիսով ուղղակի փորձում են ՌԴ հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։Նշենք, որ Միութենական պետության կազմի մեջ են մտնում Ռուսաստանն ու Բելառուսը։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89084781_181:0:1082:676_1920x0_80_0_0_06b60d7494dc418a9219e6c5e8fb7271.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, միութենական պետություն, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, բելառուս
ռոբերտ քոչարյան, միութենական պետություն, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, բելառուս
ՌԴ–ի հետ կապերը շուռ տալ և կապել Միութենական պետության հետ` մանիպուլյացիա է. Քոչարյան
11:41 19.05.2025 (Թարմացված է: 12:00 19.05.2025) Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև Բելառուսի նախագահի նկատմամբ մեր երկրում ձևավորված բավականին բացասական վերաբերմունքին։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Իր նախագահության ընթացքում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը Միութենական պետության հետ միավորելու մասին որևէ խոսակցություն երբեք չի ունեցել ՌԴ նախագահներ Ելցինի կամ Պուտինի հետ։ Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինքը մտադրություն է ունեցել Հայաստանը մտցնել Ռուսաստան–Բելառուս Միութենական պետության կազմի մեջ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այն, ինչ անում են գործող իշխանությունները, անում են մեկ նպատակով` իրենց գաղափարական մոտեցումների համար հիմքեր ստեղծել ու տակից քայքայել մեր ժողովրդի մոտ ձևավորված պատմական իրադարձությունների մասին պատկերացումները։ Գիտեմ, որ անընդհատ ինձ փորձում են կապել Միութենական պետությանը միանալու թեզը։ Եթե չեմ սխալվում, Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականին, ես նախագահել եմ մինչև 2008 թվականը, ու այդ 9 տարվա ընթացքում Հայաստանը միավորելու մասին երբեք որևէ խոսակցություն չի եղել ո՛չ Ելցինի հետ, ո՛չ էլ Պուտինի հետ»,– վստահեցրեց Քոչարյանը։
Նա նշեց, որ երբևէ չի եղել անգամ նման փորձ նույնիսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
«Դեռ մեծ հարց է` եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք նախապայմաններ կքաշեի՞ն, թե՞ ոչ։ Տպավորությունն այնպիսին է, թե կանգնած սպասում են` Հայաստանին երբ են միավորելու այդ միության մեջ։ Ես անկեղծորեն ասում եմ` նման խոսակցություն չի եղել։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ ստերեոտիպն ընդհանրապես չկա։ Իսկ թե ինչու են վերջին երկու ամսվա ընթացքում անընդհատ այդ ու իմ մասին խոսում, կարծես թե այլ հերոսի անուն չիմանան (այն հայտնի հումորի նման), խնդիրն այն է, որ մեզ մոտ բավականին բացասական վերաբերմունք է ստեղծվել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ` հաշվի առնելով իր հարաբերությունները Ալիևի հետ։ Հիմա այդ վերաբերմունքը շահագործվում է 100 տոկոսով»,– նշեց Քոչարյանը։
Նա վստահեցրեց, որ իր նախագահության ժամանակ Բելառուսը երբեք այնպիսի քայլ չի արել, որը կարող էր ՀՀ իշխանությունների դժգոհությունը հարուցել, ընդհակառակը` այդ երկիրը միշտ մեր կողքին կանգնած է եղել, ու անհայտ է, թե ինչ պատահեց հետո։
Ըստ Քոչարյանի` Ռուսաստանի հարաբերությունները շուռ տալն ու բերել Միութենական պետության հետ կապելն ուղղակի մանիպուլատիվ քայլեր են։ ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ այդպիսով ուղղակի փորձում են ՌԴ հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։
Նշենք, որ Միութենական պետության կազմի մեջ են մտնում Ռուսաստանն ու Բելառուսը։