00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ արտգործնախարարը մայիսի 20-21-ը կայցելի Հայաստան

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2025
Բաժանորդագրվել
Մոսկվան ակնկալում է, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն», - նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
ՌԴ ԱԳ նախարարը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հուսով են, որ շփումները կզարգացնեն 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակով, ինչպես նաև Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։
ՌԴ–ն երբեք Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնող չի եղել. Լավրով
Օրակարգում երկկողմ համագործակցության, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցության, միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համակարգման հարցերի լայն շրջանակի քննարկումն է:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական քննարկում կունենան տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ։ Նախատեսվում է ստորագրել 2025- 2026թթ. միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Լավրովը Հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական համայնքի առջև, ինչպես նաև Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:
Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ և ծաղկեպսակ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը վերջին անգամ Հայաստան է ժամանել 2022թ–ի նոյեմբերի 22–ին` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Լրահոս
0