https://arm.sputniknews.ru/20250519/qaghaqakan-vendetaji-sparnaliqy-chi-ogni-inchu-e-ishkhanutjuny-veradardzel-nakhkin-khaghacankin-89102293.html
Քաղաքական վենդետայի սպառնալիքը չի օգնի. ինչու է իշխանությունը վերադարձել նախկին խաղացանկին
Քաղաքական վենդետայի սպառնալիքը չի օգնի. ինչու է իշխանությունը վերադարձել նախկին խաղացանկին
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանությունը ստիպված է սպառնում քաղաքական վենդետայով։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T22:20+0400
2025-05-19T22:20+0400
2025-05-20T12:56+0400
հայաստան
վենդետա
վիգեն հակոբյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707406_1:0:1388:780_1920x0_80_0_0_6addec0cd991ca440d7eefb102e6c8f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երբ իշխանության ներկայացուցիչները խոսում են քաղաքական վենդետայի մասին, նշանակում է` ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց քաղաքական հակառակորդներն ասպարեզից դուրս գան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` վերլուծելով ներքաղաքական դաշտում նկատվող վերջին սրացումները։Նախորդ շաբաթ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն անվանարկեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ապա վիճաբանություն ու քաշքշուկ սկսվեց, ինչից հետո հնչեցին փոխադարձ հայհոյանքներ։ Իշխանության ներկայացուցիչները շարունակում են նախկիններին մեղադրել թալանի մեջ, ընդդիմադիրներն էլ իշխանականներին՝ դավաճանության և Արցախը հանձնելու մեջ։ Այս ամենից հետո ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրեց, թե այսուհետ և միշտ քաղաքական վենդետա է լինելու ցանկացածի հանդեպ, ով իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես։Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են. ՔՊ խմբակցության քարտուղար«Խորհրդարանում իշխանությունների հնչեցրած «քաղաքական վենդետայի» սպառնալիքը նոր չէ. նման փորձեր 2018թ–ի հեղափոխությունից հետո մենք տեսել ենք։ Այլ հարց է, թե որքանով է դա ստացվում, որքանով է իշխանությունն ունակ նման բաներ անելու և որքանով իշխանությունը ռեսուրս ու հնարավորություն ունի նման բաներ անելու»,– ասաց Հակոբյանը։Քաղտեխնոլոգը ներքաղաքական դաշտի սրացումները, այդ թվում` իրար վիրավորելը, հայհոյանքը, ձեռնամարտերը դիտարկում է առաջիկայում սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների համատեքստում։Որպես ասվածի հիմնավորում նա բերեց Երևանի, Գյումրու, Փարաքարի ՏԻՄ ընտրությունները։ Այնուամենայնիվ, իշխանություններն այս պահին գոնե քարոզչական այլ գործիքակազմ, ըստ քաղտեխնոլոգի, չունեն, ուստի ստիպված են «վենդետայի» մասին և այլ ամպագոռգոռ հայտարարություններ անել։««Քաղաքական վենդետան» «պողպատե մուրճի» թեմայի շարունակությունն է, ուղղակի տղաներն ու աղջիկները նոր քաղաքական բառամթերքի են սկսել տիրապետել»,– նշեց Հակոբյանը` կանխատեսելով, որ նույնիսկ այդ բառամթերքն ու այն տարածող դերակատարների փոփոխությունները հանրության շրջանում հազիվ թե լուրջ ազդեցություն ունենան։Բացի այդ, ըստ նրա, իշխանությունն այլևս չունի այն ռեսուրսը, որ կարողանա կանգնեցնել իր և իր ղեկավարի վարկանիշի անկումը, որն արձանագրում են սոցիալական տարբեր հարցումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707406_211:0:1251:780_1920x0_80_0_0_3abdebcc0e144b62ad486a38b2e16c54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վենդետա, վիգեն հակոբյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, վենդետա, վիգեն հակոբյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Քաղաքական վենդետայի սպառնալիքը չի օգնի. ինչու է իշխանությունը վերադարձել նախկին խաղացանկին
22:20 19.05.2025 (Թարմացված է: 12:56 20.05.2025) Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանությունը ստիպված է սպառնում քաղաքական վենդետայով։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երբ իշխանության ներկայացուցիչները խոսում են քաղաքական վենդետայի մասին, նշանակում է` ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց քաղաքական հակառակորդներն ասպարեզից դուրս գան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` վերլուծելով ներքաղաքական դաշտում նկատվող վերջին սրացումները։
Նախորդ շաբաթ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն անվանարկեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ապա վիճաբանություն ու
քաշքշուկ սկսվեց, ինչից հետո հնչեցին փոխադարձ հայհոյանքներ։ Իշխանության ներկայացուցիչները շարունակում են նախկիններին մեղադրել թալանի մեջ, ընդդիմադիրներն էլ իշխանականներին՝ դավաճանության և Արցախը հանձնելու մեջ։ Այս ամենից հետո ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրեց, թե այսուհետ և միշտ քաղաքական վենդետա է լինելու ցանկացածի հանդեպ, ով իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես։
«Խորհրդարանում իշխանությունների հնչեցրած «քաղաքական վենդետայի» սպառնալիքը նոր չէ. նման փորձեր 2018թ–ի հեղափոխությունից հետո մենք տեսել ենք։ Այլ հարց է, թե որքանով է դա ստացվում, որքանով է իշխանությունն ունակ նման բաներ անելու և որքանով իշխանությունը ռեսուրս ու հնարավորություն ունի նման բաներ անելու»,– ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը ներքաղաքական դաշտի սրացումները, այդ թվում` իրար վիրավորելը, հայհոյանքը, ձեռնամարտերը դիտարկում է առաջիկայում սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների համատեքստում։
«Իշխանությունները վերջին շրջանում սկսել են ավելի քիչ օգտագործել «խաղաղության պայմանագրի» գործիքակազմը, մինչդեռ նախկինում ակնհայտորեն փորձում էին հանրությանը հրամցնել այն գաղափարը, թե ուր որ է խաղաղություն է լինելու, պայմանագիր է ստորագրվելու։ Ես կարծում եմ, որ հանրությունը սկսել է հստակ ընկալել, որ խաղաղության վերաբերյալ խոսակցություններն առանց կոնկրետ արդյունքների այլևս չեն աշխատում, նույնիսկ հակառակը` նյարդայնացնում են հասարակությանը։ Այդ պատճառով ավելի շատ սկսել են վերադառնալ իրենց նախկին խաղացանկին։ Հանկարծ հիշեցին ապօրինի գույքի թեման, Մարտի 1-ի գործի մասին, նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործին են փորձում նոր երանգ տալ և այլն»,– ասաց Հակոբյանը` միաժամանակ ընդգծելով, որ այս գործիքակազմը ևս արդեն նախկին ազդեցությունը չի ունենում ընտրազանգվածի վրա։
Որպես ասվածի հիմնավորում նա բերեց Երևանի, Գյումրու, Փարաքարի ՏԻՄ ընտրությունները։ Այնուամենայնիվ, իշխանություններն այս պահին գոնե քարոզչական այլ գործիքակազմ, ըստ քաղտեխնոլոգի, չունեն, ուստի ստիպված են «վենդետայի» մասին և այլ ամպագոռգոռ հայտարարություններ անել։
««Քաղաքական վենդետան» «պողպատե մուրճի» թեմայի շարունակությունն է, ուղղակի տղաներն ու աղջիկները նոր քաղաքական բառամթերքի են սկսել տիրապետել»,– նշեց Հակոբյանը` կանխատեսելով, որ նույնիսկ այդ բառամթերքն ու այն տարածող դերակատարների փոփոխությունները հանրության շրջանում հազիվ թե լուրջ ազդեցություն ունենան։
Բացի այդ, ըստ նրա, իշխանությունն այլևս չունի այն ռեսուրսը, որ կարողանա կանգնեցնել իր և իր ղեկավարի վարկանիշի անկումը, որն արձանագրում են սոցիալական տարբեր հարցումները։