https://arm.sputniknews.ru/20250519/hhn-ev-kiprvosn-uzum-en-haraberutjunnery-hascnel-razmavarakan-gvortsynkerutjan-makardaki-89089953.html
ՀՀ–ն և Կիպրոսն ուզում են հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի
ՀՀ–ն և Կիպրոսն ուզում են հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի
Sputnik Արմենիա
Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ խորհրդարանների մակարդակով համագործակցությունը դռներ է բացում բազմաթիվ այլ մակարդակներում երկկողմ կապերի ամրապնդման համար։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T12:48+0400
2025-05-19T12:48+0400
2025-05-19T12:54+0400
ալեն սիմոնյան
կիպրոս
հայաստան
անիտա դիմիտրիու
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89088164_0:1:1200:676_1920x0_80_0_0_e6abf95c65c6d83d032b7999b39496ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Կիպրոսը ցանկանում են երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակին։ ՀՀ Ազգային Ժողովում Կիպրոսի իր գործընկեր Անիտա Դիմիտրիուի հետ կայացած ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ Կիպրոսի խորհրդարանի կողմից այս նախաձեռնության պատասխանը դրական է։Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները համագործակցության հարցեր են քննարկելՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Կիպրոսի հետ աշխատանքի մանրամասները և համագործակցության ոլորտները կքննարկվեն համատեղ շահերի հիման վրա։Դիմիտրիուն իր հերթին նշեց, որ խորհրդարանների մակարդակով համագործակցությունը դռներ է բացում բազմաթիվ այլ մակարդակներում երկկողմ կապերի ամրապնդման համար։Սիմոնյանն առանձնացրեց Դիմիտրիուի մեծ ավանդը Եվրախորհրդարանում հայկական շահերի պաշտպանության գործում։ Մասնավորապես, այդ կառույցում Դիմիտրիուն այն սակավաթիվ խորհրդարանականներից մեկն էր, որը 2023–ի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակ, բարձրաձայնում էր նրանց խնդիրները։Սիմոնյանը հավելեց, որ հանձինս նրա` Հայաստանը փաստորեն ունի ոչ թե մեկ, այլ երկու ձայն միջազգային հարթակներում։Հիշեցնենք` Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն Հայաստան է ժամանել մայիսի 18–ն, նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանը։Նշենք, որ Հայաստան-Կիպրոս հարաբերությունները ավանդաբար կրել են բարեկամական և գործընկերային բնույթ։ Կիպրոսը մշտապես սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և աջակցել է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89088164_143:0:1044:676_1920x0_80_0_0_80f1c4cbd53400690ede9b2ac8c159d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, կիպրոս, հայաստան, անիտա դիմիտրիու, աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան, կիպրոս, հայաստան, անիտա դիմիտրիու, աժ (ազգային ժողով)
ՀՀ–ն և Կիպրոսն ուզում են հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի
12:48 19.05.2025 (Թարմացված է: 12:54 19.05.2025) Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ խորհրդարանների մակարդակով համագործակցությունը դռներ է բացում բազմաթիվ այլ մակարդակներում երկկողմ կապերի ամրապնդման համար։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Կիպրոսը ցանկանում են երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակին։ ՀՀ Ազգային Ժողովում Կիպրոսի իր գործընկեր Անիտա Դիմիտրիուի հետ կայացած ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ Կիպրոսի խորհրդարանի կողմից այս նախաձեռնության պատասխանը դրական է։
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Կիպրոսի հետ աշխատանքի մանրամասները և համագործակցության ոլորտները կքննարկվեն համատեղ շահերի հիման վրա։
Դիմիտրիուն իր հերթին նշեց, որ խորհրդարանների մակարդակով համագործակցությունը դռներ է բացում բազմաթիվ այլ մակարդակներում երկկողմ կապերի ամրապնդման համար։
«Մենք կարող ենք դա անել բազմաթիվ այլ ոլորտներում` ելնելով մեր շահերից», - հավելեց Կիպրոսի ԱԺ նախագահը։
Սիմոնյանն առանձնացրեց Դիմիտրիուի մեծ ավանդը Եվրախորհրդարանում հայկական շահերի պաշտպանության գործում։ Մասնավորապես, այդ կառույցում Դիմիտրիուն այն սակավաթիվ խորհրդարանականներից մեկն էր, որը 2023–ի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակ, բարձրաձայնում էր նրանց խնդիրները։
Սիմոնյանը հավելեց, որ հանձինս նրա` Հայաստանը փաստորեն ունի ոչ թե մեկ, այլ երկու ձայն միջազգային հարթակներում։
Հիշեցնենք` Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն Հայաստան է ժամանել մայիսի 18–ն,
նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Հայաստան-Կիպրոս հարաբերությունները ավանդաբար կրել են բարեկամական և գործընկերային բնույթ։ Կիպրոսը մշտապես սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և աջակցել է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։