00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես պրագմատիկ մարդ եմ. Քոչարյանը` Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին

© Photo : Social media of Robert KocharyanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2025
Բաժանորդագրվել
Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբեություններին, Ռոբերտ Քոչարյանը շատ ուղիղ նշեց, որ, այո՛, Սարգսյանի հետ տարանջատում կա։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացին։ Այս մասին Քոչարյանն ասաց լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտը սկսելու գործընթացին դեմ է մե՛կ Փաշինյանը, մե՛կ ինքը` ՀՀ 2–րդ նախագահը։
«Դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես վստահ չեմ։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ ու, իմ տպավորությամբ, լավ չպատկերացնելով, թե ինչ են անում։ Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողներն են ասում` հա, ինչ անենք, փորձենք, տեսնենք` ինչ է լինելու։ Ես պրագմատիկ մարդ եմ, մտնեմ մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի` ինձ համար իսկապես դա հետաքրքիր չէ»,– նշեց Քոչարյանը։
Նա ասաց, որ գիտի` նման պրոցեսներն ում են հետաքրքիր։ Օրինակ, ըստ նրա, կա մարդ, որի համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու, կյանքի երազանք է (նկատի ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որին վարչապետի թեկնածու են առաջադրել ՔՊ–ից հեռացված ու Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը–խմբ.), քանի որ հայտնվում է քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ է տալիս, ու այդ պահի համար դառնում է կենտրոնական մի դեմք։
«Այս դեպքում դա չի նշանակում, որ մենք պետք է ֆոն կամ դեկորացիա դառնանք ինչ–որ մարդկանց այդ երազանքը իրականացնելու համար։ Այս դեպքում ես ես չեմ լինի։ Մենք մեր խմբակցությունում մարդ չունենք, որ 48 ժամվա համար նման քայլի գնա, թեև մենք ունենք մարդիկ, որոնք կարող են վարչապետի թեկնածու դառնալ»,– ընդգծեց նա` անդրադառանալով իմպիչմենտի գործընթացի արդյունքում վարչապետի իրենց թեկնածուի հարցին։
Անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը, չմիանալով իմպիչմենտի գործընթացին, պահում է գործող իշխանության թիկունքը` Քոչարյանը նշեց, որ այդ հարցում իրեն թիրախավորողներն իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողներն ու առաջ տանողներն են։
«Ես ենթադրում եմ, որ հարցի ենթատեքստը տվյալ դեպքում Հանրապետական կուսակցությունն է. հիմա, եթե իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն։ Ես թիրախավորվելու իմունիտետ գիտեք` քանի տարի ունեմ, շա՜տ, շատ երկար տարիների փորձ ունեմ։ Դա, սակայն, մի առավելություն է տալիս` դու չես խոսում, քո մասին բոլորը խոսում են։ Օրինակ` մարդ կա, որ երկու ամիս չի խոսում, իր մասին մոռանում են, իսկ իմ մասին` ոչ»,– նկատեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբեություններին, նա շատ ուղիղ նշեց, որ այո՛, Սարգսյանի հետ տարանջատում կա. Քոչարյանը նրա մի շարք քայլերի հետ համաձայն չէ։
Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ–ն հերիք է․ Աղվան Վարդանյանը՝ իմպիչմենտի մասին
Լրահոս
0