https://arm.sputniknews.ru/20250519/erevanum-ev-alaverdium-hargel-en-turqiajum-hujneri-ceghaspanutjan-zvoheri-hishataky-89111759.html
Երևանում և Ալավերդիում հարգել են Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երևանում և Ալավերդիում հարգել են Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
Sputnik Արմենիա
Մայիսի 19-ը նշվում է որպես հույների ցեղասպանության հիշատակի օր, որոնք, ինչպես հայերը, կոտորվել են և՛ Օսմանյան, և՛ Քեմալական Թուրքիայում։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T19:10+0400
2025-05-19T19:10+0400
2025-05-19T19:11+0400
հույն
ցեղասպանություն
հունաստան
թուրքիա
ալավերդի
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59867048_0:0:1280:720_1920x0_80_0_0_ee08dbd82860f4ae8449c93ebb2dc006.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Թուրքիայում հույների ցեղասպանության հիշատակն այսօր հարգվեել են Երևանի և Ալավերդու հուշահամալիրներում։Մայիսի 19-ին՝ հույների ցեղասպանության հիշատակի օրը, հունական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ և Ալավերդիում գտնվող խաչքարի մոտ, որը համայնքը տեղադրել է երկու տարի առաջ (մի կողմում կա խաչքար՝ հայկական զարդանախշով, մյուս կողմում՝ ավանդական հունական խաչ):Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց հանրապետության հունական համայնքի անդամ, Ալավերդիում գործող «Հիպոկրատ» բժշկական հիմնադրամի ղեկավար Սիմոն Զախարովը, Ալավերդիում հիշատակի արարողությանը մասնակցել են ինչպես համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։Երևանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցները հունական համայնքի ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ։Հիշեցնենք, որ հույների զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել Օսմանյան կայսրության պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Հույներին սիստեմատիկորեն արտաքսում և ոչնչացնում էին 1913-1923 թվականներին, ինչը համընկել է Հայոց ցեղասպանության, ասորիների և եզդիների ցեղասպանությունների հետ։ Օսմանյան կայսրությունում XX դարի սկզբին շուրջ 2.5 մլն հույն է բնակվել Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի արևելյան ափին, Կոստանդնուպոլսում, Կենտրոնական Անատոլիայում։ Այսօր Թուրքիայում ընդամենը մի քանի հազար հույն է բնակվում։
հունաստան
թուրքիա
ալավերդի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59867048_251:0:1211:720_1920x0_80_0_0_d3c5eb3a330c0859566995232214d60b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հույն, ցեղասպանություն, հունաստան, թուրքիա, ալավերդի, երևան
հույն, ցեղասպանություն, հունաստան, թուրքիա, ալավերդի, երևան
Երևանում և Ալավերդիում հարգել են Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
19:10 19.05.2025 (Թարմացված է: 19:11 19.05.2025) Մայիսի 19-ը նշվում է որպես հույների ցեղասպանության հիշատակի օր, որոնք, ինչպես հայերը, կոտորվել են և՛ Օսմանյան, և՛ Քեմալական Թուրքիայում։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Թուրքիայում հույների ցեղասպանության հիշատակն այսօր հարգվեել են Երևանի և Ալավերդու հուշահամալիրներում։
Մայիսի 19-ին՝ հույների ցեղասպանության հիշատակի օրը, հունական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ և
Ալավերդիում գտնվող խաչքարի մոտ, որը համայնքը տեղադրել է երկու տարի առաջ (մի կողմում կա խաչքար՝ հայկական զարդանախշով, մյուս կողմում՝ ավանդական հունական խաչ):
Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեց հանրապետության հունական համայնքի անդամ, Ալավերդիում գործող «Հիպոկրատ» բժշկական հիմնադրամի ղեկավար Սիմոն Զախարովը, Ալավերդիում հիշատակի արարողությանը մասնակցել են ինչպես համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։
«Կային նաև հույներ Ալավերդուց, Վանաձորից, Ստեփանավանից, և շատ հայեր՝ մեր ծանոթներն ու ընկերները», - հավելեց Զախարովը։
Երևանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցները հունական համայնքի ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ։
Հիշեցնենք, որ հույների զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել Օսմանյան կայսրության պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Հույներին սիստեմատիկորեն արտաքսում և ոչնչացնում էին 1913-1923 թվականներին, ինչը համընկել է Հայոց ցեղասպանության, ասորիների և եզդիների ցեղասպանությունների հետ։ Օսմանյան կայսրությունում XX դարի սկզբին շուրջ 2.5 մլն հույն է բնակվել Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի արևելյան ափին, Կոստանդնուպոլսում, Կենտրոնական Անատոլիայում։ Այսօր Թուրքիայում ընդամենը մի քանի հազար հույն է բնակվում։