https://arm.sputniknews.ru/20250519/artakarg-iravitshakneri-dem-petq-e-pajqarel-miasnabar-haj-rusakan-kvonferans-erevanum-89091942.html
Արտակարգ իրավիճակների դեմ պետք է պայքարել միասնաբար. հայ-ռուսական կոնֆերանս Երևանում
Արտակարգ իրավիճակների դեմ պետք է պայքարել միասնաբար. հայ-ռուսական կոնֆերանս Երևանում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարը համոզված է, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են համակարգված գործողություններ։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T13:33+0400
2025-05-19T13:33+0400
2025-05-19T13:47+0400
ռուսաստան
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
կոնֆերանս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89082246_0:0:1561:878_1920x0_80_0_0_84bf5546baf81fab408699781ffd2f8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Հայ և ռուս փրկարարները Երևանում ճշգրտել են մոտեցումները արտակարգ իրավիճակների վերացման հետ կապված հրատապ խնդիրների մասով։Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսում մասնագետները քննարկում են տարերային և տեխնածին աղետների դեմ պայքարի համատեղ ջանքերը:«Աշխարհը գնալով ավելի հաճախ է բախվում բնական և տեխնածին աղետների լուրջ ռիսկերի հետ։ Ժամանակակից մարտահրավերները երկու երկրների փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված գործողություններ: Միայն այդպես կարելի է նվազագույնի հասցնել արտակարգ իրավիճակների հետևանքներից առաջացած վնասը և զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը», - բացելով միջոցառումը՝ ասաց ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։Նրա խոսքով՝ մարդասիրական կենտրոնների ներուժի օգտագործումը և գիտական կենտրոնների հնարավորությունների ներգրավումը, անկասկած, կարագացնեն պրոֆիլային կառույցների կարողությունների կատարելագործման գործընթացը:Հայաստանի Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը կարևորեց հայկական կառույցների կարողությունների հզորացման գործում կենտրոնի ներդրումը: Այն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների ծառայություններին և օգնում է բարձրացնել հայ փրկարարների որակավորումը:ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, իր հերթին, որպես միջազգային համագործակցության օրինակ մատնանշեց կենտրոնի նշանակությունն ու Լոռու և Տավուշի մարզերում անցյալ տարի մայիսյան աղետի հետևանքների վերացման գործում կենտրոնի օպերատիվ աշխատանքը:Մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Այն նախատեսված է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացման, հրդեհաշիջման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման համար: Կենտրոնը տեղակայված է Երևանի տարածքում գտնվող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում:Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի. լուսանկարներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89082246_110:0:1498:1041_1920x0_80_0_0_4c62f48770283f5e8db26ffa2fad01f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), կոնֆերանս
ռուսաստան, հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), կոնֆերանս
Արտակարգ իրավիճակների դեմ պետք է պայքարել միասնաբար. հայ-ռուսական կոնֆերանս Երևանում
13:33 19.05.2025 (Թարմացված է: 13:47 19.05.2025) Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարը համոզված է, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են համակարգված գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Հայ և ռուս փրկարարները Երևանում ճշգրտել են մոտեցումները արտակարգ իրավիճակների վերացման հետ կապված հրատապ խնդիրների մասով։
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսում մասնագետները քննարկում են տարերային և տեխնածին աղետների դեմ պայքարի համատեղ ջանքերը:
«Աշխարհը գնալով ավելի հաճախ է բախվում բնական և տեխնածին աղետների լուրջ ռիսկերի հետ։ Ժամանակակից մարտահրավերները երկու երկրների փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված գործողություններ: Միայն այդպես կարելի է նվազագույնի հասցնել արտակարգ իրավիճակների հետևանքներից առաջացած վնասը և զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը», - բացելով միջոցառումը՝ ասաց ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։
Նրա խոսքով՝ մարդասիրական կենտրոնների ներուժի օգտագործումը և գիտական կենտրոնների հնարավորությունների ներգրավումը, անկասկած, կարագացնեն պրոֆիլային կառույցների կարողությունների կատարելագործման գործընթացը:
Հայաստանի Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը կարևորեց հայկական կառույցների կարողությունների հզորացման գործում կենտրոնի ներդրումը: Այն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների ծառայություններին և օգնում է բարձրացնել հայ փրկարարների որակավորումը:
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, իր հերթին, որպես միջազգային համագործակցության օրինակ մատնանշեց կենտրոնի նշանակությունն ու Լոռու և Տավուշի մարզերում անցյալ տարի
մայիսյան աղետի հետևանքների վերացման գործում կենտրոնի օպերատիվ աշխատանքը:
Մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Այն նախատեսված է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացման, հրդեհաշիջման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման համար: Կենտրոնը տեղակայված է Երևանի տարածքում գտնվող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում: