https://arm.sputniknews.ru/20250519/arpi-ltshi-taratsqum-arji-tarm-hetqer-en-hajtnabervel-lusankarner-89107029.html
Արփի լճի տարածքում արջի թարմ հետքեր են հայտնաբերվել. լուսանկարներ
Արփի լճի տարածքում արջի թարմ հետքեր են հայտնաբերվել. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են արջի թաթերի հետքերը։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T17:49+0400
2025-05-19T17:49+0400
2025-05-19T17:53+0400
հայաստան
«արփի լիճ» ազգային պարկ
արջ
շրջակա միջավայրի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2315/62/23156280_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e41afc7aa80715a17ec21c136b087607.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Շիրակի մարզում` «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում, արջի թարմ հետքեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հորդորում է զգոն լինել։«Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման, քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի, որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին»,– ասված է հաղորդագրությունում։Գերատեսչությունը զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին խնդրում է առավել զգոն լինել, հատկապես անտառային կամ բարձրադիր տարածքներ մուտք գործելիս, չթողնել ընտանի կենդանիներին առանց հովվի կամ վերահսկողության, խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։Քարայծ, հովազ, արջ, բու. ի՞նչ կենդանիներ են 2024-ին ֆիքսել Խոսրովի անտառի ֆոտոթակարդներըՆախարարությունը հիշեցնում է, որ արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից, բայց նախազգուշությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են բոլորի անվտանգության համար։Աղավնաձորի բնակիչներից մեկն իր տանը բեզոարյան այծ է պահել
«արփի լիճ» ազգային պարկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2315/62/23156280_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5fddf4e9658042304bb875d1542a048f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «արփի լիճ» ազգային պարկ, արջ, շրջակա միջավայրի նախարարություն
հայաստան, «արփի լիճ» ազգային պարկ, արջ, շրջակա միջավայրի նախարարություն
Արփի լճի տարածքում արջի թարմ հետքեր են հայտնաբերվել. լուսանկարներ
17:49 19.05.2025 (Թարմացված է: 17:53 19.05.2025) Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են արջի թաթերի հետքերը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Շիրակի մարզում` «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում, արջի թարմ հետքեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հորդորում է զգոն լինել։
«Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման, քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի, որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին խնդրում է առավել զգոն լինել, հատկապես անտառային կամ բարձրադիր տարածքներ մուտք գործելիս, չթողնել ընտանի կենդանիներին առանց հովվի կամ վերահսկողության, խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։
Նախարարությունը հիշեցնում է, որ արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից, բայց նախազգուշությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են բոլորի անվտանգության համար։