https://arm.sputniknews.ru/20250518/irany-chi-patrastvum-mijukajin-zenq-steghtsel-irani-agn-89063074.html
Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել․ Իրանի ԱԳՆ
Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել․ Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ըստ երկրի արտգործնախարարության՝ Իրանը երբեք էլ չի ձգտել միջուկային զենք արտադրել, քանի որ դա հակասում է երկրի ղեկավարության կրոնական և բարոյական սկզբունքներին։ 18.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-18T15:28+0400
2025-05-18T15:28+0400
2025-05-18T15:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
միջուկային ծրագիր
ամն
թեհրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։ Ֆորումին մասնակցել են Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն մայիսի 11-ին անցկացրել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ բանակցություններում «առաջընթաց է նկատվում»։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է հարմարեցնել ուրանի հարստացման մակարդակը՝ ԱՄՆ-ի հետ վստահություն ստեղծելու համար, սակայն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել դրանից։2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր, ամն, թեհրան
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր, ամն, թեհրան
Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել․ Իրանի ԱԳՆ
15:28 18.05.2025 (Թարմացված է: 15:29 18.05.2025) Ըստ երկրի արտգործնախարարության՝ Իրանը երբեք էլ չի ձգտել միջուկային զենք արտադրել, քանի որ դա հակասում է երկրի ղեկավարության կրոնական և բարոյական սկզբունքներին։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։ Ֆորումին մասնակցել են Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և երբեք չի ձգտել միջուկային զենք արտադրել՝ հիմնվելով իր կրոնական և բարոյական սկզբունքների վրա», - ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն մայիսի 11-ին անցկացրել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ բանակցություններում «առաջընթաց է նկատվում»։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է հարմարեցնել ուրանի հարստացման մակարդակը՝ ԱՄՆ-ի հետ վստահություն ստեղծելու համար, սակայն մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել դրանից։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: