https://arm.sputniknews.ru/20250518/armen-grigvorjany-tehrani-fvorumum-herqel-e-zangezuri-mijancq-nakhagtsi-gvojutjuny--89070623.html
Արմեն Գրիգորյանը Թեհրանի ֆորումում հերքել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի գոյությունը
Արմեն Գրիգորյանը Թեհրանի ֆորումում հերքել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի գոյությունը
Sputnik Արմենիա
Գրիգորյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։ 18.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-18T19:39+0400
2025-05-18T19:39+0400
2025-05-18T19:55+0400
արմեն գրիգորյան
«զանգեզուրի միջանցք»
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/12/89070579_0:149:1280:869_1920x0_80_0_0_8b622570aeed910dd544ecaad493ff8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Թեհրանում անցկացվող Միջազգային երկխոսության համաժողովում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը գոյություն չունի։ Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։Գրիգորյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։Անդրադառնալով Իրանում ապրող հայ համայնքին՝ Գրիգորյանն ասել է, որ հպարտ է Իրանի հայ համայնքով, որը ակտիվ դերակատարություն ունի երկրների հարաբերություններում։Ֆորումի շրջանակներում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ով իր ջերմ ողջյունն է փոխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ Նա արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ, քննարկել նրանց հետ երկկողմ հարաբերությունների ներկա կարգավիճակը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/12/89070579_0:0:1280:960_1920x0_80_0_0_6be056f4fac187404bc00461de559150.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, «զանգեզուրի միջանցք», թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական
արմեն գրիգորյան, «զանգեզուրի միջանցք», թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ-ադրբեջանական
Արմեն Գրիգորյանը Թեհրանի ֆորումում հերքել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի գոյությունը
19:39 18.05.2025 (Թարմացված է: 19:55 18.05.2025) Գրիգորյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Թեհրանում անցկացվող Միջազգային երկխոսության համաժողովում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը գոյություն չունի։
Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։
«Ոչ մի միջանցքի մասին խոսք չկա։ Մենք խոսում ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության հաստատման և զարգացման ուղիներ գտնելու մասին»,- ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։
Անդրադառնալով Իրանում ապրող հայ համայնքին՝ Գրիգորյանն ասել է, որ հպարտ է Իրանի հայ համայնքով, որը ակտիվ դերակատարություն ունի երկրների հարաբերություններում։
Ֆորումի շրջանակներում Արմեն Գրիգորյանը հանդիպել է
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ով իր ջերմ ողջյունն է փոխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ Նա արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար
Քամալ Խարազիի հետ, քննարկել նրանց հետ երկկողմ հարաբերությունների ներկա կարգավիճակը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։